f

Անկախ

Դավիթը զոհվեց, որ իր երեխաներն ապրեն


Դավիթ Բադալյանը հետախույզ էր։ Դեռ պատանեկության տարիներից էր ընտրել Հայրենիքի պաշտպանության ճանապարհը։ «Փոքր Մհեր» կրթահամալիրն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, իսկ զորացրվելուց հետո կրկին վերադարձել էր ՀՀ զինված ուժեր՝ արդեն որպես պայմանագրային զինծառայող։ Սկզբում գնդացրորդ էր, հետո ծառայում էր ՊՆ խաղաղապահ ուժերում, նաև հետախույզ էր։ Որպես խաղաղապահ՝ ծառայել էր Աֆղանստանում ու Լիբանանում։ Միշտ վերադառնում էր պատվոգրերով ու մեդալներով։

2020 թ․ հոկտեմբերի 4-ին խաղաղապահ առաքելությամբ Դավիթը պետք է մեկներ Սիրիա, բայց փոխարենը մեկնեց Արցախ՝ ռազմաճակատ։

Կինը՝ Լիլիթ Բադալյանը, պատմում է, որ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին պատրաստում էին հարազատներով հավաքվել և հրաժեշտի երեկո կազմակերպել Դավիթի Սիրիա մեկնելուց առաջ, բայց սեպտեմբերի 27-ի լուսաբացին նրան տագնապով կանչեցին զորամաս։ Գնաց և այդ օրվանից հարազատներն այլևս Դավիթին չտեսան։

Պատերազմի դաշտից Դավիթը մեկ-մեկ զանգում էր, տեղեկություններ գրեթե չէր հայտնում, միայն գիտեին, որ Արցախում է։ Կարճ ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք։ Այնինչ մասնակցում էր ամենաթեժ մարտերին Հադրութում ու Ջրականում։

«Վերջին անգամ հոկտեմբերի 9-ին ենք խոսել, ժամը 4-ի սահմաններում։ Ասեց՝ շատ լավ եմ։ Երեխեքից հարցրեց, ասեց՝ լավ կնայես։ Հետո արդեն կապ չունեցանք։ Երկու օր լուր չունենուց հետո սկսեցինք անհանգստանալ»։

Հոկտեմբերի 11-ին ամուսնու եղբայր՝ Արամը, որը նույնպես պայմանագրային զինծառայող էր և գտնվում էր ռազմաճակատում, անսպասելի տուն է վերադառնում։ Արամը չգիտեր, թե ինչու են իրեն տուն ուղարկել։ Ուղարկել էին, քանի որ եղբայրը՝ Դավիթը, զոհվել էր։

«Փաստորեն մեր խոսելուց հետո՝ հոկտեմբերի 9-ին, Դավիթը զոհվել էր։ Ասում են՝ թշնամու տանկի հետ միայնակ կռիվ է տվել, «սնարյադով» խփել են»։

Հետախույզ Դավիթը հանգչում է Եռաբլուրում։ Նա 32 տարեկան էր։ Զոհվելու օրվանից 22 օր հետո պիտի դառնար 33 տարեկան։ Հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։

Ընտանիքի ողբերգությունն այսքանով չի ավարտվում․ Դավիթի զոհվելուց 6 ամիս անց ավտովթարից զոհվում է նաև եղբայրը՝ 44-օրյա պատերազմի մասնակից, 32-ամյա Արամ Բադալյանը։  

***

Դավիթն ու Լիլիթը երկու երեխա ունեն՝ աղջիկ ու տղա։ Նարեն այս տարի դպրոց գնաց, Միքայելը չորս տարեկան է։ Հայրիկի բացակայությունն ավելի շատ զգում է մեծը։ Միշտ հարցնում է՝ երբ է հայրիկը վերադառնալու, ինչո՞ւ է այս անգամ ուշանում։

«Շատ է կարոտում հորը, միշտ սպասում է, չնայած ասում ենք, որ հայրիկն այլևս չի գա, երկնքում է, բայց մեկ է, սպասում է»։

Դավիթ Բադալյանը ոչ միայն Հայրենիքի ու իր գործի նվիրյալն էր, այլ չափազանց նվիրված էր նաև ընտանիքին։ Կնոջ համար նրա ուշադրությունն ու հոգատարությունն անփոխարինել են։

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի տարելիցի օրը, Լիլիթն իր էջում գրել էր․

Դու Հաղթեցիր,

Ես պարտվեցի՝ կորցնելով Քեզ։

Իմ հավերժ Սեր,

Իմ հավերժ կարոտ․․․

Լիլիթը հիշում է Դավիթի հետ առաջին հանդիպումն ու ծանոթությունը։

«2011 թվականն էր, ես աշխատաքի վայրում էի, պատճենահանման կենտրոնում էի աշխատում։ Մեկ էլ զինվորական համազգեստվ մի երիտասարդ մտավ իր անձնագիրը պատճենահանելու։ Միանգամից ուշադրությունս գրավեց։ Ես միշտ երազում էի, որ ամուսինս զինվորական լինի։ Հետո սկսեց հաճախ գալ մեզ մոտ։ Մի օր էլ ինձ տուն ուղեկցեց, իսկ մի քանի օր անց սիրո խոստովանություն արեց»։

Դավիթն ու Լիլիթը երջանիկ, ամուր ընտանիք էին կազմել, շատ երազանքներ ու նպատակներ ունեին։ Այս տարի պետք է բնակարան գնեին, տեղափոխվեին։ Ցավոք, երազանքներն ու նպատակները կիսատ մնացին։ 

«Հիմա իմ միակ նպատակ այն է, որ երեխաներիս իրենց հորն արժանի մարդիկ մեծացնեմ։ Իսկ մեր առանձին տունն ունենալու երազանքը պիտի անպայման իրագործեմ, թեկուզ երեխաներիս համար»։

Դավիթն ուզում էր խաղաղ ու անվտանգ երկիր ապահովել իր երեխաների համար։ Եվ զոհվեց հանուն դրա։

«Ասում են՝ տղաներն անիմաստ զոհվեցին։ Դա շատ սխալ է։ Իմ ամուսինն անիմաստ չի զոհվել, նա կռվել է, զոհվել է մեր ապրելու համար»,-ասում է կինը։

Ամուսնու մահից հետո Լիլիթի համար հայրենի հողն ավելի սուրբ է․ չէ՞ որ իր սիրելիի արյունն է խառնվել այդ հողին։ 

Հերոսի կինը չի հավատում, թե այս իրավիճակում մեր երկրում կարող է խաղաղություն հաստատվել։ «Խաղաղություն չի լինի, մենք պատերազմող երկիր ենք։ Պիտի միշտ պատրաստ լինենք պատերազմի»։

Լիլիթը հիմա է վերհիշում ու վերագնահատում Դավիթի խոսքերը․ նա հաճախ էր կրկնում․ «Մենք հիմա անում ենք, որ մեր երեխաները չանցնեն էս ամենի միջով»։

Դավիթը սիրում էր իր գործը, բայց նաև հասկանում էր, որ դրա գինը երբեմն կյանքն է։ Ու կյանքով էլ հատուցեց։

 

 

Դավիթ Բադալյան հերոսներ 44-օրյա պատերազմ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին