f

Անկախ

Միրզոյանին հանդիպեցրեցին Բայրամովի հետ, Նիկոլին էլ ստիպում են Ալիեւի հետ հանդիպել. Աղասի Ենոքյան


Ի՞նչ էր պատկերացնում Նիկոլը «խաղաղության օրակարգ» ասելով. նրան թվում էր, թե ինքն արդեն իր գործն արել է, հիմա թող աշխարհի հզորները որոշեն Հայաստանի ու Արցախի սահմանները եւ բերեն, զորքեր կանգնեցնեն, ինքն էլ կապահովի ֆոնային երաժշտությունը. կշարունակի բանակը քանդել, կխոսի Էյավզլուի եւ կոմունիկացիաների մասին, Չայզամիի ու եղբայրության մասին, ու նաեւ այն մասին, որ գերիները կարող են մի երկու ամիս էլ սպասել, եւ իրեն այս ամենի համար, որպես բոնու,ս կթույլատրվի մաքսանենգ սիգարետ, COVID-ի թեստ ու ասֆալտի տենդեր ծախել, զենքի վրա փող լվանալ եւ ընդդիմադիրներ նստացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Բայց, կարծես թե, իրավիճակ է փոխվել։ Կարծես թե Նիկոլի վարդագույն երազը չի իրականանում, երբ ինքը կարող էր պարզապես իր իմացած միջազգային հանրությանը դամ քաշել ու սեւ իկրա ուտել։

 

 

Արարատ Միրզոյանին հանդիպացրեցին Ադրբեջանի ԱԳՆ հետ, իրեն էլ ստիպում են Ալիեւի հետ հանդիպել։ Անկախ նրանից, հինգ միլիարդը վերցրել է, թե չէ, նա Ալիեւի հետ խոսելու բան չունի։ Ի՞նչ պետք է ասի. Ախպեր հալալ է քե՞զ՝ բայց դա առանց հանդիպելու էլ ասում էր, հանդիպումը նոր օրակարգ է նշանակում։

Կարո՞ղ է Ալիեւին ասել. Դու մարդասպան ես ու հանցագործ, հողերն էլ պետք վերադարձնես՝ տեսականորեն, կարող է, բայց նրան ոչ ոք չի հավատա, կդառնա պարզապես ծիծաղելի։ Անգամ Ալեն Սիմոնյանն ու Արայիկ Հարությունյանները կծիծաղեն վրան, երբ Նիկոլը սկսի խաղալ հայրենասերի ու ազգայնականի դեր։

Մյուս տարբերակը հեռանալն է։ Բայց Նիկոլը չափազանց շատ գաղտնիքների է տիրապետում, ու նաեւ՝ բացբերան է եւ շանտաժիստ։ Եվ այս դեպքում էլ, հանուն իր անվտանգության, սկսելու է ափեղ-ցփեղ բաներ ասել, ինչը կանխելու համար միջազգային հանրությանը ավելի ձեռնտու է նրան կանխավ լռեցնել։

Պատային իրավիճակ է։ Մինչեւ ինչ-որ մեկի մտքով անցնի ասել. «շախ»»,- գրել է Ենոքյանը։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին