f

Անկախ

Իլոն Մասկը Forbes  ամսագրի վարկածով  կրկին ամենահարուստ  միլիարդատեր  է  ճանաչվել


Միլիարդատեր Իլոն Մասկը, որը Space X  և Tesla  ընկերություններում  բաժնետոմսերի սեփականատեր է, կրկին աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում գրավել է առաջին հորիզոնականը՝ շրջանցելով իր հիմնական մրցակցին՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին: Գրում է Gazeta.ru-ն։

Այդ մասին վկայում են  Forbes Real-Time  հաշվիչի տվյալները։

Սեպտեմբերի 27 -ին բաժնետոմսերի առևտրի փակման պահին  Մասկի կարողությունը գնահատվել  է 203,4 միլիարդ դոլար, իսկ օրվա ընթացքում այն ​​աճել է 3,8 միլիարդ դոլարով: Այսպիսով, Space X- ի հիմնադիրը դարձել է  աշխարհում երրորդ մարդը, ում կարողությունը գերազանցել է  200 միլիարդ դոլար:

Օգոստոսին Ջեֆը  Բեզոսը  դարձավ առաջին  նման միլիարդատերը, որին  2021 թվականի հունիսին  հաջորդեց Բեռնար Առնոն՝ Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խմբի նախագահը։ 

  Վարկանիշի երկրորդ տեղն այսօր զբաղեցնում է Բեզոսը, նրա կարողությունը գնահատվում է 197,7 միլիարդ դոլար, իսկ երրորդ  հորիզոնականում  հայտնվել է  Բեռնար Առնոն` 175,7 միլիարդ դոլար կարողությամբ: Չորրորդ տեղը զբաղեցրել է Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը (131 միլիարդ դոլար) ), իսկ հինգերորդը՝ Facebook- ի հիմնադիր Մարկ  Ցուկերբերգը  (126,4 մլրդ դոլար)։ Մասկը և Բեզոսը երկար ժամանակ պայքարում  են  Forbes  ամսագրի  վարկանիշային աղյուսակի առաջին  հորիզոնականը զբաղեցնելու համար: 2021 թվականի փետրվարին Մասկը առաջին տեղում էր  199,9 միլիարդ  դոլար  կարողությամբ: Այնուամենայնիվ, երեք օր անց նա կորցրեց 15,2 միլիարդ դոլար և նահանջեց երրորդ հորիզոնական: Փոխարենը վարկանիշի առաջատար  դարձավ Բեզոսը:

Աշխարհում Forbes ամսագիր վարկանիշ միլիարդատեր Իլոն Մասկ հայտնի մարդիկ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին