f

Անկախ

գալիք նոր սերունդը ժառանգի ոչ թե հայրերի պարտությունը, այլ պապերի հաղթանակը, մենք պետք ա ջանք թափենք։


Անցած տարվա կիրակի էս օրը, երբ պատերազմը սկսվեց, ես մեր Արալանջի հողամասում էի։ Տանձենուս վրա հսկա բերք կար, անձրևն էլ վրա էր տալիս, արևը դեռ չծագած վեր էի կացել ու տանձ էի հավաքում, հեռախոսիս նայելու ժամանակ չկար, հավաքեցի հավաքեցի ուժասպառ եղա, մտա տուն քնեցի։ Արթնացա հեռախոսս միացրի, տեսա պատերազմ ա սկսվել։

Պատերազմ։ Ես պատերազմ տեսել էի։ Գիտեի որ մահ ու ավերներ ա բերելու։ Բայց չէի պատկերացնում որ կարող ա պարտություն բերի։ Հա, ես չէի պատկերացնում որ մենք կարող ա պարտվենք։ Հենց էդ բառի բուն իմաստով՝ չէի պատկեր-ացնում, պարտության պատկերը մտքիս մեջ չկար։ Ես չգիտեի ինչ ա պարտությունը։ Ես հաղթանակի սերնդից էի։

Երկու օր առաջ նորից Արալանջի մեր հողամասում էի։ Նորից գնացել էի տանձերս քաղելու։

Արալանջի մեր հողամասը Սովետական Հայաստանից ա ինձ ժառանգություն մնացել։ Սովետի վերջին տասնամյակներում սկսել էին քաղաքաբնակներին շրջաններում հողատարածք տալ, որ գնան մշակեն՝ համ իրանք կօգտվեին համ երկիրը։ Մարդիկ հողատարածքը իրանց հիմնարկների միջոցով ձրի ստանում էին, հետո իրանց միջոցներով տունն էին կառուցում, և տարվա տաք ամիսներին տարածքը մշակում, բերք էին ստանում։ Արալանջի մեր փողոցը կենսաքիմիկների գիծն ա՝ մամաս իրանց Կենսաքիմիայի ինստիտուտից ա մեր հողամասը ստացել։ Մեզանից վերև ֆիզիկներն են ու ավելի շատ են՝ մի քանի գիծ։ Ավելի վերև նկարիչները կան, գրողները կան, էլի, էլի կան—մեր Արալանջը ժամանակին մոտ 4000 գործող հողատարածք ա ունեցել։ Երբ Սովետական Միությունը փուլ եկավ, դրանց թիվը սկսեց շարունակաբար նվազել և մի երկու տարի առաջ 400-ի կարգի էր։ Իսկ հիմա ավելի քիչ կլինի, որովհետև ուրբաթ օրը երբ մութն ընկնելուց հետո բարձրացա կտուրի սանդղահարթակ և շուրջս նայեցի, ոչ մի լույս չէր երևում։ Սարսռացի։ Տենց ոչ մի անգամ չէր եղել, գոնե մեկ-երկու լույս Արալանջի մեր ձորափնյա կողմերում միշտ վառվում էին։ Ո՞ւր են մարդիկ։

Կապ կա՞ պատմածիս և պատերազմում կրած մեր պարտության միջև։ Այո, կապ կա։ Արալանջի հանգած լույսերը սիմվոլացնում են էն «զրո կետը», որից սկսեց Նիկոլ Փաշինյանի թիմը։ Նոր սերունդը, որին մենք անվանում էինք «անկախության սերունդ», դարձավ պարտության սերունդ։ Մենք չկարողացանք նոր սերնդին փոխանցել մեր հաղթանակը։ Կապը խզվեց, կամուրջները փուլ եկան և լույսերը հանգան։

Բայց կյանքը դեռ չի վերջացել։ Մենք դեռ կանք։ Եվ պարտության սերնդից հետո գալու ա ավելի նոր սերունդ։ Եթե ուզում ենք՝ գալիք նոր սերունդը ժառանգի ոչ թե հայրերի պարտությունը, այլ պապերի հաղթանակը, մենք պետք ա ջանք թափենք։ Մեծ ջանք։ Դժվար ջանք։ Մենք պետք ա գիտակցենք և ուղղենք մեր կատարած սխալները։ Եթե եկել հասել ենք էս զրո կետին, ուրեմն մեր կատարած սխալները եղել են շատ մեծ։

#օրագիրդժվարօրերի

https://marinepetrossian.com/hy/marine-diary

տես նաև՝

18 սեպտեմբերի, 2021

https://www.facebook.com/marine.petrossian/posts/10158499877743494

21 սեպտեմբերի, 2021

https://www.facebook.com/marine.petrossian/posts/10158504480098494

22 սեպտեմբերի, 2021

https://www.facebook.com/marine.petrossian/posts/10158506177838494

 

Մարինե Պետրոսյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ պարտություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին