f

Անկախ

ՊԼԱՏՈՆԻՆ ԵՎ ԴԱՆԹԵԻՆ ՁԵՌՆՈՑ ՆԵՏԱԾ ԱՊԵՐԱԽՏ ՍԵՐՈՒՆԴԸ


Գժվելու է: Ուրեմն, մի պռադվինուտի կարմիր դիպլոմակիր փափկասուն աղջիկ հայոց աշխարհի, ով 2018–ին քայլել է, հետո ընտրել է Կապիտուլյանտ, հետո հունիսի 20–ին էլի ընտրել է Կապիտուլյանտ, երեկվա Եռաբլրի երթի տակ մեկնաբանություն է գրել, որ «այդքան քայլելու փոխարեն, թե կարող էին, թող կանխեին պատերազմը»: Հետո իրեն պատասխանում են, որ որպես կոկոլապաշտ, նա վերջին անձն է, ով Արցախն ազատագրած առաջնորդներին որևէ հավակնություն կարող է ներկայացնել: Նա էլ պատասխանում է. «Ես քաղաքականացված չեմ: Ես չեզոք եմ: Ես ոչ սրանց եմ վստահում, ոչ նրանց»:

ԱՍԵՄ ՔԵԶ, աղջիկ ջան, ԴՈՒ ՆՈՒ՛ՅՆՔԱՆ ԲԵԶԱՏՉՅՈՏՆԻԿ ԵԹԻՄ ԵՍ, ՈՆՑ ՔՈ ԸՆՏՐԱԾ ԲԵԶԱՏՉՅՈՏՆԻԿ ՑԵՂԱՍՊԱՆ ԵԹԻՄԸ: Դու ոչ թե ապաքաղաքականացված ես, այլ գիտես, որ տեղի ունեցած Պատերազմն էլ, Ցեղասպանությունն էլ, Արցախի կորուստն էլ, ու գլխներիս կախված Հայաստանի կորուստն էլ նաև ՔՈ՛ ՍԵՎ ՁԵՌՔԵՐԻ ԳՈՐԾՆ Է: Դու ու քո պես հարյուր հազարներ, առանց որևէ տրամաբանության ու պատասխանատվության զգացողության, խորովածապար են բռնել` դմփ–դմփ–հուի հնչյունների տակ ու ծխացրել ու այրել հայի գյուղերն ու տները, Բայրաքթարի փայ սարքել հայ տղաների մի ողջ պայծառ սերնդի, «խաղաղասեր» «ժողովրդավար» թրիքին էլ բերել հասցրել` Հայաստանի սուրբ հողը պիղց քոչվոր սատանի սմբակներով կոխկրճելու:

Ու ՆՈՒՅՆ ԻՋԵՎԱՆՑԻ ԽՈԶ ԽԱՆՁՈՂ ԳԵՂՑՈՒ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՄԲ, ոնց Կապիտուլյանտ եթիմը, դուք էլ ՆՈՒ՛ՅՆ ԱՆԵՐԵՍՈՒԹՅԱՄԲ պնդում եք, որ ձեր եթիմնոց ոսկե հորթի պաշտամունք 2018–ի գունագեղն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտերը, որովհետև դուք վիձիծե լի ուզում էիք Եվրոպա դառնալ (էդ ԳԵ՛Ղ հալիդ ո՞նց ես համարձակվում, ա՛ռասարակ, ցելա քցել բարդագույն մնագախադովկա իրենից ներկայացնող անվտանգային համակարգ կերտած Եվրոպայի հետ` ապուշության մե՛կ այլ գագաթնակետ է):

Ու եղկելի է նաև, որ քո տեսակը հստակ գիտակցում է, որ իր թանկարժեք մորթին թուրքից մոտ ապագայում պաշտպանելու միակ ընդունակ ուժը էն մարդիկ են, ում անասնավարի, աներախտապարտորեն մերժել ես, վեր ես ընգել երևանյան քո գինու փառատոններում ու պարսավել ես գինու մի գավաթից մյուսն անցում անելիս, վրան էլ հոխորտում ես` թե բա փրկեիք, հետն էլ ավելացնում` ՉԵԶՈ՜՜՜՜Ք ես:

Երկու տարի առաջ, երևանյան մի ռեստորանում Կարմենի հետ զրուցում էինք... Սպասարկող մատուցողուհին 23 տարեկան աղջիկ էր, ո՛չ քո պես բարձրագույն կրթությամբ, բայց քո պես հիվանդամիտ Եվրոպայի ձգտմամբ: Քո պես փողոց էր փակել, բայց վախեցավ իմ առջև ընդունել, որ կատարվող քաոսի համահեղինակ էր: Փոխարենն ասաց. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»: Ես էլ ցիտեցի Պլատոնին. «Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով»: Նա էլ քո պես գեղցու պնդաճակատությամբ ասաց. «Ես Պլատոնին ձեռնոց եմ նետում»:

Դու էլ Դանթեին ես ձեռնոց նետել, փաստորեն, քո «ՉԵԶՈՔՈՒԹՅԱՄԲ».... Զի

«Դժոխքի ամենախավար վայրերը նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին»։...

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՍԱ, Ո՛Չ ԴԵԲԻԼՆԵՐԻ...

#Մի_ներիր_սրանց_Աստված_զի_կույր_չեն

#Գիտեն_ինչ_են_անում

ՑԱՎՈՏ Հ.Գ. Ցավդ տանեմ (բառի բուն իմաստով)... Դու հասկանում ե՞ս, որ իմ տեսակա կարող է և պարտավոր է քո տեսակին փրկել, և դրա համար իջել է օրըստօրե խորացող դժոխք, որ քեզ պես կորսվածներին գտնի ու փրկի... Բայց դժոխքում մեզ թույլատրված փրկության կայարանը ՔԱՎԱՐԱՆՆ է... Եթե դու այնտեղ չես... մուննաթ մի արի, ոչ ոք չի կարող քեզ փրկել.... Ու ես քեզ փրկել չկարողանալու էդ ցավից գժվում եմ... ՑԱՎԴ ՏԱՆԵՄ!!!!

Աննա Աբրահամյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան հեղափոխություն 44-օրյա պատերազմ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին