ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովին այդպես էլ չհաջողվեց հարգել ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակը։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ից պատգամավոր Գեւորգ Պապոյանը նիստի մասնակիցներին նախօրոք հիշեցրել էր, որ ժամը 11։00-ին պետք է մեկ րոպե լռությամբ հարգեն Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Ընդդիմության ներկայացուցիչներին, ինչ-ինչ պատճառներով, եւս չէին հիշեցրել այդ մասին։
Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետի վարչակազմը հանդես էր եկել հայտարարությամբ, որ սեպտեմբերի 27-ին ժամը 11։00-ին Հայաստանի ողջ տարածքում պետք է լռության րոպե հայտարարվի։ Այնուամենայնիվ, ոչ բոլորը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը։