f

Անկախ

Երազում էր օլիմպիական չեմպիոն դառնալ․ դարձավ հայրենիքի հերոս


Հրաչյա Գաբրիելյանը 18 տարեկան էր, ընդամենը մեկուկես ամսվա զինծառայող, Արցախում էր ծառայում, երբ պատերազմն սկսվեց։

Քովիդով պայմանավորված՝ տղաները չէին հասցրել նույնիսկ նորմալ մարտական պատրաստվածություն անցնել, զինտեխնիկային տիրապետել, բայց պատերազմի առաջին իսկ օրվանից ռազմական գործողությունների էին մասնակցում Ջրականում (Ջաբրայիլ)։

Քույրը՝ Անի Գաբրիելյանը, պատմում է, որ պատերազմի առաջին օրը, երբ խոսեցին Հրաչի հետ, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք։ Նույնիսկ շատ ոգևորված էր։ «Մենք բացարձակապես չգիտեինք, որ Հրաչը մարտական գործողությունների մեջ է։ Մտածում էինք, որ դեռ նորմալ զենք բռնել չսովորած՝ դժվար թե տանեն մարտի դաշտ,-ասում է քույրը,-հոկտեմբերի 4-ին զանգեց, ասեց՝ երկար խոսել չի կարող։ Հետո զանգեց հոկտեմբերի 14-ին, ասաց, որ իրենց տեղափոխել են Հադրութ։  Այդ անգամ արդեն ասաց, որ ռազմական գործողությունների մեջ է, նույնիսկ պատմեց, որ կողքին ական է պայթել, բայց իր հետ ամեն ինչ նորմալ է։ Փաստորեն տեղափոխվել էին Հադրութ, քանի որ Ջաբրայիլն արդեն գրավել էին, և իրենց 80 հոգանոց զորախմբից, որտեղ հիմնականում նորակոչիկներ էին, ողջ էին մնացել ընդամենը 10 հոգի»։

Հոկտեմբերի 17-ից հետո հարազատները Հրաչի հետ այլևս որևէ կապ չեն ունենում։ Հեռախոսն անհասանելի էր, ընկերներինը՝ նույնպես, հրամանատարական կազմի հետ էլ որևէ ձևով կապ հաստատել չէր ստացվում։ Օրերն անցնում էին, և ոչ մի զանգ, ոչ մի տեղեկություն։

Սկսում են նրան փնտրել հիվանդանոցներում, ապա դիահերձարաններում, բայց ապարդյուն։ Հրաչյայի անունը ո՛չ զոհվածների մեջ կար, ո՛չ վիրավորների, ո՛չ էլ անհետ կորածների։

Նոյեմբերի 9-ից հետո, երբ պատերազմն ավարտվում է, հարազատները կրկին դիմում են պատկան մարմիններին։

«ՊՆ-ից ասացին, որ իբր մարտական գործողությունների ընթացքում նորակոչիկներին թաքցրել են թաքստոցներում, և հնարավոր է, որ հիմա տղաները կամաց-կամաց դուրս գան։ Հետո ասում էին, որ այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, միայն Կարմիր խաչը կարող է որոնողական աշխատանքներ կատարել։ Այդպես ոչ ոք մեզ հստակ ոչինչ չէր ասում, կարծես ոչ ոք պատասխանատու չէր էտ երեխու անհետացման համար»։

Ավելի ուշ Արցախի ՊՆ-ն հրապարակում է անհետ կորածների անուններ, որոնց մեջ նաև Հրաչյա Գաբրիելյանի անունը կար։ Շուտով իրավաբան Արտակ Զեյնալյանից տեղեկություն են ստանում, որ Հրաչյան գերության մեջ է։

«Իրենք 20 հոգու ցուցակ էին հրապարակել, որտեղ եղբորս անունն էլ կար։ Մեզ ասացին, որ ադրբեջանական կողմն է այդ անունները փոխանցել։ Դիմեցինք Կարմիր խաչ, բայց Կարմիր խաչից ասացին, որ դա բավարար տեղեկություն չէ, և պետք է ներկայացնենք գերությունից որևէ փաստ՝ լուսանկար, նամակագրություն, տեսանյութ և այլն»։

Հարազատները հստակ չէին կարողանում ճշտել՝ Հրաչը գերության մե՞ջ է, թե ոչ, բայց այդ անորոշ տեղեկությունն անգամ նրանց համար հույսի փարոս էր, որով ապրում էին այդ մղձավանջային ամիսների ընթացքում։

«Բոլոր վերադարձող գերիների հետ փորձում էինք կապ աստատել։ Հրաչի լուսանկարն էինք ցույց տալիս, որ միգուցե տեսել են կամ ճանաչում են, բայց ոչ մեկի կողմից դրական պատասխան չկար»։

Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է գերիների և անհետ կորածների հարազատների հետ։ Հրաչի եղբայրն էլ էր մասնակցում այդ հանդիպմանը։ Հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր են արվում երեխեքին գտնելու կամ հետ բերելու ուղղությամբ, Փաշինյանը պատասխանում է՝ արվում է ամեն ինչ։  «Ամեն ինչը փաստորեն ոչինչն էր։ Այդպես էլ չէին ասում, թե կոնկրետ ինչ քայլեր են անում, որ գոնե մենք տեսնեինք՝ քայլեր արվում են, բայց արդյունք չի լինում։ Ընդհակառակը, Կարմիր Խաչը գցում էր ՊՆ-ի վրա, ՊՆ-ն՝ Կարմիր խաչի»։

Դեռևս նոյեմբեր ամսին, երբ պատերազմը նոր էր ավարտվել, հարազատները ԴՆԹ անալիզ էին հանձնել, որպեսզի զոհվածների մեջ ամեն դեպքում տվյալները ստուգեն։ Եվ ահա 2021 թ․ մայիսի 26-ին նրանք զանգ են ստանում, որ ԴՆԹ անալիզից դրական պատասխան կա։ Պարզվում է՝ Հրաչի մարմինը, ավելի ճիշտ՝ մարմնից որոշ մասունքներ, դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 12-ից գտնվել են Աբովյանի դիահերձարանում, իսկ հարազատներին պատասխան է տրվել ավելի քան 5 ամիս անց։

«Դա ուղղակի ահավոր էր, այդ ամիսներին մենք ապրել էինք այն հույսով, որ Հրաչը գերության մեջ է, բայց մյուս կողմից՝ այս սարսափելի 7 ամիսների ընթացքում դա միակ հստակ տեղեկությունն էր։ Իսկ թե ինչու դեկտեմբերի 12-ից մինչև մայիսի վերջ նույնականացումը չէին արել, պատճառաբանում էին, թե իբր երկար պրոցես է, մասնագետներ չունեն և այլն։ Կարճ ասած՝ այտեղ էլ ոչ մեկ ոչ մեկից տեղյակ չէր»։

Մայիսի 27-ին Հրաչյայի մասունքները հողին են հանձնում։ Հարազատները հրաժարվում են պետության աջակցությունից, բոլոր ծախսերն իրենք են հոգում, միայն ուզում են, որ Հրաչի վերջին հանգրվանը լինի Եռաբլուրում։

Քույրն ասում է՝ Հրաչը հաստատ կցանկանար լինել Եռաբլուրում՝ Արցախյան առաջին ազատամարտի և Քառօրյա պատերազմի հերոսների կողքին, քանի որ իր համար նրանք սրբություն էին և ուղենիշ։ Հիշում է՝ մինչև բանակ գնալը միշտ մորն ասում էր․ «Երբ ես բանակ գնամ, պատերազմ է սկսվելու, դու էլ հերոսի մամա կլինես»։ Հարազատները բարկանում էին այդ խոսքերից։ Միայն հիմա են վերհիշում ու հասկանում, որ դրանք դատարկ խոսքեր չէին, այլ հստակ կանխազգացում։

Քույրն ասում է, որ դժոխային որոնումների 7 ամիսների ընթացքում սեփական մաշկի վրա զգացին պատկան մարմինների անկազմակերպ ու անպատասխանատու վիճակը և համոզվեցին, որ նույնն էլ եղել է պատերազմի ժամանակ՝ մարտի դաշտում։
«Ո՞նց են այդ անպատրաստ երեխեքին տարել առաջնագիծ։ Այդ անպատրաստ զինվորն ի՞նչ խնդիր կարող էր լուծել։ Իմ եղբայրն ըմբշամարտիկ էր, լուրջ հաջողություններ ուներ սպորտում, բայց մեկ է, նա դեռ չէր հասցրել կարգին տիրապետել իր զենքին։ Իրենց հրամանատարական կազմը, լավ իմանալով, որ այդ երեխեքն ընդամենը 40 օրվա զինվորներ էին, ո՞նց տարան բոլորին պատերազմի ամենաթեժ կետերն ու բոլորին զոհեցին։ Դա ուղակի անմարդկային է»։

Ամենացավալին այն է, որ հարազատները մինչ օրս չգիտեն, թե ստույգ ո՞ր օրն է զոհվել իրենց որդին, ի՞նչ հանգամանքներում և այլն։ Երազում են գոնե մի տեղեկություն, մի դրվագ, մի լուսանկար ունենալ նրա կյանքի վերջին օրերի ու ժամերի մասին, որ դրանով սփոփվեն։

«Զինվորական ծառայությունից վերջերս ընդամենը մի լուսանկար մեզ փոխանցեցին, որտեղ ընկերոջ հետ է, այդ ընկերն էլ է զոհվել։ Ուրիշ ոչինչ չունենք։ Եթե գոնե զինվորական երդման արարողության ժամանակ թույլ տային, որ ներկա լինեինք, այդ օրվանից որևէ լուսանկար, որևէ հուշ կունենայինք»։

Հրաչը սովորական տղա չէր, կյանքում ու սպորտում միշտ հաղթող էր, վստահ են՝ մարտի դաշտում էլ չի պարտվել։

Նրա 120 կգ-ամանոց հաղթանդամ արտաքինին նայելիս դժվարությամբ ես հավատում, որ ընդամենը 18 տարեկան էր։  Քույրն ասում է՝ բոլորի ուրախությունն էր, հպարտությունն ու լուսավոր կետը։ Եթե Հրաչն ինչ-որ տեղ էր, ապա այնտեղ դրական էներգիա կար և ուրախություն, նաև հայրենասիրական երգերի շարան, որ հենց ինքն էլ սիրում էր երգել։

Իսկ սպորտում միշտ առաջինն էր։ Երազում էր օլիմպիական չեմպին դառնալ, դրա բոլոր նախադրյալներն ուներ։ Ըմբշամարտով էր զբաղվում դեռևս 4-րդ դասարանից։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ էր, բազմաթիվ տեղական ու միջազգային մրցույթների հաղթող։ Բայց նաև զինվորական համազգեստի նկատմամբ թուլություն ուներ։ Քույրն ասում է՝ երբ ընկերները ծառայությունից վերադառնում էին կամ արձակուրդ էին գալիս, միանգամից նրանց համազգեստը հագնում էր, ման գալիս։ «Իր համար Հայրենիքին ծառայելը պարտականություն չէր, նա ամբողջ հոգով մեկնեց ծառայության և հենց Արցախում էլ ուզում էր ծառայել։ Իր բնավորությունն իմանալով՝ գիտեինք, որ մինչև վերջ գնացող է։ Իսկ մինչև վերջ գնացողերն իրենց կյանքի գնով են գնում։ էդպես էլ եղավ»։

Չնայած 7 ամիսների անորոշությունից ու սպասումից, հույսի ու հուսախաբության անվերջ փոփոխումներից հետո Հրաչի մասունքները գտնվեցին և հանգչում են Եռաբլուրում, բայց մեկ է, հարազատները չեն կարողանում հավատալ, որ նա զոհվել է։ Դեռ սպասում են նրան։

«Գնում ենք Եռաբլուր, նստում նրա շիրիմի մոտ, բայց մեկ է, սպասում ենք, որ շուտով հետ կգա։ Մենք միշտ ենք սպասելու նրան»,-ասում է քույրը։     

 

 

 

Հրաչյա Գաբրիելյան 44-օրյա պատերազմ հերոսներ ազատ ոճի ըմբշամարտ խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին