f

Անկախ

Գուրգեն Մադոյան․ «Յուրաքանչյուր հաղթանակ մեկ քայլ է դեպի ամենբարձր տիտղոսներ»


«Դինամո» մարզադահլիճում կայացած բռնցքամարտի Հայաստանի 2021 թվականի առաջնությունում   իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 67 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց  Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար և հեռանկարային մարզիկ Գուրգեն Մադոյանը։
Անկախի հետ զրույցում  Գուրգենը  կիսվում է տպավորություններով՝  կարևորելով յուրաքնչյուր հաղթանակ ու ձեռքբերում կարիերայում նոր հաջողություններ գրանցելու ճանապարհին։ 


-Շնորհավորում ենք Հայաստանի առաջնությունում չեմպիոնի կոչումն արժանիորեն նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Յուրաքանչյուր մրցաշարի պատրաստվում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել անձնական մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։ Տրամադրվածությունս հաղթական էր և դեպի հաղթանակ, որն ինձ համար ամենակարևոր մոտիվացիան է՝ հաջող հանդես գալու համար։ Ուրախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց։


-Ձեր  ելույթներն ինչպե՞ս կգնահատեք։
-Մրցելույթներս կգնահատեմ բավարար, քանի որ նախապատարստական փուլում հետևողական լինելով տեխնիկական խնդիրներին՝ հաջողվեց գրանցել բավարար արդյունք։ Առաջնությունն անցավ դիտարժան պայքարում։ Ամեն բան կազմակերպված էր բարձր մակարդակով, ինչի համար ցանականում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիային՝ հանձին նախագահ Հովհաննես Հովսեփյանի։
Հայաստանի առաջնությունը համարում եմ  տարվա ամփոփիչ ստուգատես։ Հերթակաան անգամ հաղթանակը ամրապնդեց ստացած գիտելիքներս, թե՛ տեխնիկայի, թե՛ ֆիզիկական պատարստվածության առումով։ Յուրաքանչյուր հաղթանակ մեկ քայլ է դեպի ամենբարձր տիտղոսներ, հետևաբար հետագա հաղթանակներին հասնելու, հաջողություններ գրանցելու համար չպետք է բավարարավել ձեռքբերվածով։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։ 
-Այժմ Ծաղկաձորում հավաքականի հետ մասնակցում եմ ուսումնամարզական հավաքների։ Պատրաստվում ենք Սերբիայում կայանալիք մեծահասկաների աշխարհի առաջնությանը։ Հիմնականում ուշադրություն ենք դարձնում ֆիզիկական հնարավորություների ընդլայնմանը։ Այնուհետև մարզումները կշարունակենք «Օլիմպավանում», որտեղ հիմնականում կաշխատենք և շեշտը կդնենք տեխնիկայի և արագության վրա։


 

Սպորտ բռնցքամարտ խմբագրի ընտրանի հարցազրույց Գուրգեն Մադոյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին