f

Անկախ

Լիլիթ Հարությունյան․ «Հաղթանակս նվիրում եմ ամուսնուս և իր սահմանապահ ընկերներին»


Oրեր առաջ Գեղարքունիքի մարզում անցկացված «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ Մրցաշարը  անցկացվեց չորս տարիքային խմբով, մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի (40 կմ)։ 
Մրցաշարի հիմնական նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։
Հեծանվավազքում իրեն լավագույն կողմերով դրսևորեց Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար մարզուհի Լիլիթ Հարությունյանը և հայտնվեց առաջատար եռյակում  (18-35 տարեկան կանայք)։
Անկախի հետ զրույցում Լիլիթը կիսվում է տպավորություններով՝ պատմելով, թե ինչպես կայացրեց  հեծանվավաքզքին մասնակցելու որոշումը։


-Շնորհավորում ենք  «Վարչապետի գավաթ» անդրանիկ մրցաշարին մրցանակային տեղ զբաղեցնելու կապակցությամբ։ Մրցաշարին մասնակցելու որոշումն ինչպե՞ս կայացրիք։
-Շնորհակալ եմ։ Սկզբից  չէի պատկերացնում, որ կմասնակցեմ այս մրցաշարին։ Ամուսինս՝ Արթուրը, 2 տարի է ակտիվ մարզվում է, արշավների գնում հեծանվով և պատրաստվում էր   մասնակցելու ու իր ցույց տված արդյունքներով համարվում էր ֆավորիտ։ Բայց օգոստոսի 25-ին նրան տարան եռամսյա հավաքների։ Այդ օրը սահմանին մարտական հերթապահության  էր իրականցնում ու թույլ չտվեցին, որ գա և մասնակցի։ Ես որոշեցի ամուսնուս «կիսատ գործը» շարունակել և   իր փոխարեն մասնակցել։  10-օրյա  մարզումներից հետո բավական լավ ստացվեց ամեն ինչ։ Հաղթանակս էլ նվիրեցի ամուսնուս և իր  սահմանապահ ընկերներին։ Արթուրի համար հաճելի անակնկալ ստացվեց։


-Գործով ապացուցեցիք, որ նպատակային մարզիկի համար անկարելի ոչինչ չկա։ Այնուամենայնիվ, աթլետի համար հեծանվավազքը հե՞շտ տրվեց։
-Հեծանվային սպորտը անհամատեղելի է աթլետիկայի հետ, ուրիշ մկաններ են զարգանում, որն ազդում է վազքի տեխնիկայի վրա։ Ընդամենը 10 օր եմ զբաղվել հեծանվով՝ օրական 15-20 կմ քշելով, և սա իմ ամենաերկար անցած ճանապարհն էր էր։ Մրցակիցներիս չէի ճանաչում, մեջս վստահություն կար, որ եռյակում պետք է լինեմ ու ամուսնուս մեծ անակնկալ մատուցեմ։ Նշեմ, որ ցանկալի կլիներ, որ բոլորս միանման հեծանիվներով պայքարեինք։


-Նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորության, մրցաշարի կազմակերպվածության մասին ի՞նչ կասեք։
-Մրցաշարը հետաքրքիր էր, առաջին անգամ էր կազմակերպվում նմանատիպ միջոցառում, կարծում եմ հաջորդ տարիներին ավելի լավ կկազմակերպվի, որ տղա- աղջիկ միասին դուրս չգան  մեկնարկի, ավելի շատ ուշադրություն կդարձնեն, որ բոլոր մասնակիցները միանման ու հավասարազոր հեծանիվներով մրցեն։ Նմանատիպ միջոցառումները կարևոր են տարիքային բոլոր խմբերի համար, մեծ հետաքրքրություն էր առաջացրել հեռուստատեսությամբ, գովազդներով։ Լավ կլինի, որ մոտ ապագայում մեր առաջնություններին էլ նմանատիպ շունչ հաղորդվի։

-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Այս հաջողությունը մեծ էներգիա, մեծ ոգևորություն ինձ հաղորդեց։ 2019-ից այս կողմ մրցաշարերի չէի մասնակցել․ վնասվածքներ, կորոնավիրուս, և սա մի մեծ խթան է լինելու իմ մարզաձևում` աթլետիկայում կրկին նոր հաջողություններ գրանցելու համար։


-Ձեր հարազատ մարզաձևը՝ աթլետիկան, ի՞նչ էտապում է։
-Աթլետիկայով շարունակում եմ զբաղվել։ ՀՀ առաջնությունից առաջ կորոնավիրուսով հիվանդացա, հետո վնասվածք ստացա ու հրաժարվեցի այս տարվա մրցաշարերից։ Ամռան ընթացքում բուժեցի վնասվածքները, մեծ էներգիա հավաքեցի ու պատրաստվում եմ հաջորդ մրցաշրջանին։

Սպորտ Լիլիթ Հարությունյան աթլետիկա Հեծանվավազք հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին