France Presse գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է սուզանավերի սկանդալից հետո վերականգնել երկրների համագործակցությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Գործակալության տվյալներով ՝ զրույցը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ: Ի պատասխան առաջարկի՝ Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ սպասում է Լոնդոնի առաջարկներին՝ հարաբերությունները կարգավորելու համար:
Ավելի վաղ Ջոնսոնը խորհուրդ էր տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հանգստանալ և դադարեցնել դժգոհությունը Ավստրալիա-ԱՄՆ-Մեծ Բրիտանիա պաշտպանական դաշինքի՝ AUKUS- ի ստեղծման շուրջ:
Սեպտեմբերի 16 -ին La Tribune ֆրանսիական հրատարակությունը հայտնեց, որ Ավստրալիայի իշխանությունները որոշել են խզել Ֆրանսիայի հետ 12 գրոհային սուզանավերի կառուցման համար կնքված «դարի պայմանագիրը»:
Ավստրալիան պայմանագիր էր կնքել Naval Group ընկերության հետ`90 միլիարդ ավստրալական դոլար (66 միլիարդ դոլար) արժողությամբ 12 սուզանավերի կառուցման համար: Այս համաձայնագիրը երկրի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական պայմանագիրը կլիներ: