Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա կատարած այցի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թռչունների այգի է այցելել, որտեղ թութակը կծել է նրան։ Գրում է Gazeta.ru-ն։
Այգի այցելության ժամանակ մի քանի լուսանկար է արվել: Կադրերում երեւում է, որ Մերկելը շրջապատված է եղել խայտաբղետ թութակների մի ամբողջ շարքով, որոնցից մեկը նստել է նրա գլխին, մյուսները տեղավորվել են քաղաքական գործչի ուսին և ձեռքերին: Մեկ այլ լուսանկարում կանցլերը զարմանքից բացել է բերանը:
Ինչպես նշում է թերթը, իր կառավարման օրոք Մերկելը միշտ իրեն զուսպ է պահել, չի արտահայտել վառ բացասական և դրական հույզեր:
Ֆուտբոլի և վոլեյբոլի աշխարհի առաջնություններում լավագույն դեպքում նա տեղից վեր էր թռել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայում Մերկելի կերպարով արջուկ են պատրաստել:
Գերմանիայում գործող կանցլերի լիազորությունների ժամկետը լրանում է 2021 թվականին: Մերկելը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005 թ, ավելի վաղ հայտարարել էր, որ հաջորդ ընտրությունների ժամանակ չի առաջադրվի այդ պաշտոնում: