f

Անկախ

Ալիև. Պուտինը խնդրեց ինձ չնվաստացնել Փաշինյանին մեր ներկայությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվ դեր է խաղացել Ղարաբաղում 2020 թվականի աշնանը զինված հակամարտության կարգավորման գործում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւn «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում:

«Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր: Եվ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք կրկին հեռախոսազրույց ունենալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դերակատարում ունեցավ իրադարձություններում, նա փոխանցում էր իմ ուղերձները Փաշինյանին, եւ նրանից ուղերձները փոխանցում էր ինձ: Այդ համաձայնեցումը շարունակվում էր մինչեւ ուշ գիշեր եւ ձգվեց կեսգիշերից անց: Բաքվի ժամանակով դա նոյեմբերի 10-ն էր, ուստի մենք այն անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, մինչդեռ Մոսկվայում նոյեմբերի 9-ն էր»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ տեքստն ի վերջո հաջողվեց համաձայնեցնել:

«Բնականաբար, ենթադրվում էր դրա ստորագրումը, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչը խնդրեց ինձ չպնդել, որպեսզի Փաշինյանը ստորագրի այն մեր ներկայությամբ: Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ անձնավորություն է, շատ նուրբ, նա շատ հարգալից է վերաբերվում բոլորին, եւ ես ասացի, որ չեմ պնդի, ինձ պետք չեն Փաշինյանի նվաստացման հետ կապված ինչ-որ լրացուցիչ պահեր, քանի որ դա ոչ թե մարդու, այլ երկրի նվաստացում է, իսկ մենք չենք կարող դա մեզ թույլ տալ»,- ասել է Ալիեւը:

Նա ընդգծել է, որ իրենք շատ վստահելի հարաբերություններ ունեն Ռուսաստանի նախագահի հետ:

«Քաղաքական գործիչների, հատկապես` հարեւան երկրների քաղաքական գործիչների միջեւ, կարեւոր է վստահել միմյանց: Սա հենց այն է, ինչ գոյություն ունի մեր միջեւ: Եվ իհարկե՝ խորը փոխադարձ հարգանքի զգացումը: Մեր նպատակներն ամբողջությամբ համընկնում են»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Ալիեւը հայտնել է, որ առաջին անգամ Պուտինին Ղարաբաղում պատերազմի մասին պատմել է հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ առաջնորդի ծննդյան օրը:

«Բնականաբար, մենք կանոնավոր կապ էինք պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում: Պատերազմի սկսվելուց հետո մեր առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը: Ես ավանդաբար շնորհավորում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Եվ սա մեր առաջին հեռախոսային կապն էր այն պահից ի վեր, երբ ռազմական գործողությունների սկսվելուց արդեն անցել է 10 օր: Մենք նաեւ քննարկեցինք, թե ինչպես եւ ինչ անել պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է նա:

Իլհամ Ալիև Նիկոլ Փաշինյան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին