Տղամարդու մորուքը պարունակում է ավելի շատ մանրէներ մահացու բակտերիաներքան, քան շների մազերը։ The Sun պարբերականի փոխանցմամբ՝ նման եզրակացության գիտնականներն են հանգել։ Գրում է Gazeta.ru-ն։
Փորձագետները պարզել են, որ հետազոտության համար ընտրված տղամարդկանց կեսի մորուքում մակաբույծներ են եղել:
Ուսումնասիրելով 18 տղամարդու մորուք և տարբեր ցեղատեսակների 30 շների բուրդ՝ գիտնականները պարզել են, որ նույնիսկ որսկան շներն ունեն մանրէների ավելի ցածր մակարդակ, քան ուսումնասիրված մորուքները:
Շվեյցարական Hirslanden կլինիկայից պրոֆեսոր Անդրեաս Գուտցեյթն ասել է, որ հետազոտության արդյունքում պարզվել է, որ 18-76 տարեկան բոլոր մորուքավոր տղամարդկանց մոտ նկատվել է մանրէների բարձր մակարդակ, մինչդեռ 30 շներից միայն 23-ի մոտ է եղել մանրէների բարձր մակարդակ, իսկ մնացածին՝ միջին մակարդակի:
Տղամարդկանցից յոթի մոտ հայտնաբերվել են առողջության համար վնասակար միջատներ:
«Այս տվյալների հիման վրա շներին կարելի է ավելի մաքուր համարել մորուքավոր տղամարդկանց համեմատ», - նշել է պրոֆեսոր Գուցայթը:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ մորուքը պաշտպանում է տղամարդկանց հարվածներից և դրա համար Շնոբելյան մրցանակի էին արժանացել։