f

Անկախ

ԻՆՉՈ՞Ւ ՆԻԿՈԼԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎՈՅԱԺԻՑ»


Կապիտուլյանտը չի մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանին և հանդես կգա նախապես տեսագրված ուղերձով, որը հեռարաձկվելու է սեպտ. 24-ի նիստում:

Հետաքրքիր է թե ի՞նչն է գլխավոր հողատուին պարտադրել հրաժարվել «ամերիկյան վոյաժ»-ից:

Առաջին հերթին կարող է թվալ թե դրա պատճառը կովիդի հետ կապված խնդիրներն են եղել: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին նիկոլ փաշինյանն ուղևորվել է Իրան, Վրաստան և Տաջիկստան:

Ապա որտե՞ղ որոնել «ամերիկյան վոյաժի»-ի գայթակղությանը դիմադրելու ու դրան հաղթահարելու պատճառը:

Այս կապակցությամբ կարելի է առանձնացնել երեք հիմնավոր պատճառ:

1) Իր թիկունքում դավադրությունների կազմակերպման հետ կապված կապիտուլյանտը լուրջ վախեր ունի, ինչի պատճառով էլ խուսափում է երկար ժամանակով երկրից բացակայելուց ու նաև հեռու ուղևորության մեկնելուց: Նրա վերջին ուղևորությունները տևողությամբ եղել են շատ կարճ ու նա ընդհանրապես շատ հեռու չի գացել: Ի դեպ, այդ վախն ավելի շատ գալիս է հենց իր թիմակիցներից:

2) Հակառակ սպասումներին նախորդ անգամների պես այս տարի էլ նրան չի հաջողվել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգով «պատվաբեր» հանդիպում համադրել, ասենք ԱՄՆ նախագահի կամ առնվազն փոխնախագահի մակարդակով: Նման պայմաններում բնականաբար չարժեր ՄԱԿ-ի ամբիոնից 15 րոպե ելույթ ունենալու համար այսքան երկար ճանապարհ կտրել ու վերադարձին կրկին հայտնվել ընդդիմության քննադատությունների թիրախում։

3) Հետաքրքիր է նաև այն փաստը, որ նիկոլ փաշինյանի օրինակով «ամերիկյան վոյաժի»-ի մեկնելու գայթակղությունից հրաժարվել է նրա «կիրթ ու կառուցողական» գործընկերը, ինչը նույնքան տարօրինակ է:

Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ԱՄՆ չուղևորվելու հրահանգը երկու կողմերին իջեցվել է այլ տեղից: նիկոլի ու ալիևի միաժամանակ Նյու Յորքում գտնվելն ու ամերիկյան կողմի (չի բացառվում նույնիսկ նախագահ Բայդենի մասնակցությամբ) Արցախյան հարցով ինչ-որ եռակողմ հանդիպում, կարող էր մի ակնթարթում ոչնչացնել վերջին ամիսներին ռուսական կողմի հյուսածը: Իսկ պարզ է, որ Ռուսաստանը չի հրաժարվելու Արցախյան հարցով ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումներ կազմակերպելու իր մենաշնորհյալ արտոնությունից:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան ԱՄՆ խմբագրի ընտրանի

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին