Ավստրալիայի հարավարևելյան ափին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մելբուրնից 117 կմ հյուսիս-արեւելք:
Տարերքի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տվյալները բացակայում են։
Ավելի վաղ Չիլիի ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։