f

Անկախ

Պոպուլիզմը մերժելու ճիշտ ժամանակը


Վերջին օրերին և երեկ լսելով Փաշինյանին, ակամայից ցանկություն է առաջանում նրան աջակցել։ Վարչապետը ստիպված է դիմակայել  զանգվածային  պոպուլիզմի ալիքին. զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել և այլն։ Սա են պահանջում չորս կողմից, և սա զանգվածների կողմից հաճելի լսվող և հնչեցնողի համար որևէ անձնական պատասխանատվություն չպահանջող կոչերի ցանկ է։

Պետության շահի և ողջամտության տեսանկյունից վարչապետի դիրքավորումն ավելի լուրջ է։ Խոսքը ոչ թե կոնկրետ ծրագրերի, կոնկրետ քայլերի վերլուծության, դրանց էֆեկտիվության մասին է. սրանք մասնագիտական քննարկման թեմաներ են։ Խոսքն այս բարդ իրավիճակում պոպուլիզմի անթույլատրելիության մասին է։ Մեղմացնող քայլերը՝ հարկային արձակուրդ, աջակցության ծրագրեր, բնակչության և բիզնեսի կոնկրետ շերտերին ուղղված հասցեական օժանդակություն. այս ամենը շատ կարևոր է և պետք է, բայց պահանջում է սառը հաշվարկ, սթափ մոտեցում, և ոչ՝ պոպուլիստական ելույթներ։ 

Հայկական հեղափոխության դերափոխությունն ապշեցնող է. այն ինչ անում էր Փաշինյանը ոչ վաղ անցյալում, հիմա անում են իր դեմ։ Նա հիմա ստանձնել է ավելի խոհեմի, ավելի պետական մտածողության կրողի դերը։ Հետևաբար՝ ելույթը լսելիս, մի քանի րոպե շարունակ, գիտակից և պատասխանատու մարդու համակրանքը նրա կողմն է։

Հետո անցնում են այդ րոպեները, և վարչապետ Փաշինյանը դարձյալ վերադառնում է իրեն կոմֆորտ մտածողության գոտի՝ բռնել, խլել, ազգայնացնել, անցումային արդարադատություն և այլն։

Վարչապետ Փաշինյանի խոսքի առաջին և հաջորդող րոպեների միջև կան անհամատեղելի տարբերություններ։ Եթե սկզբում նա դիրքավորվում է որպես հավասարակշիռ մտածողությամբ գործիչ, ապա հաջորդ րոպեներին դառնում է իրեն կշտամբող պոպուլիստներից ավելի պոպուլիստ։

Հնարավոր չէ խնդիր դնել՝ գալիք տնտեսական աղետից քիչ թե շատ նորմալ դուրս գալ և, միաժամանակ, մեկուկես տարի առաջվա պատկերացումները նույն համառությամբ առաջ տանել՝ խլել, բռնել և այլն։ 

Այն, որ աղետը աշխարհում ու մեզ մոտ լինելու է ծանր, այլևս կասկած չի հարուցում։ Շատ ծանր, կարող է վերածվել ողբերգության։ Աշխարհը փոխվելու է։ Հիմա, աղետին գոնե մասնակիորեն խոչընդոտելու համար, պետք է փոխվի նաև այն մարդկանց մտածողությունը, նրանց պատկերացումները, ովքեր այս պահին իշխանության ղեկին են, լծակների են տիրապետում։ Մոռանալ է պետք բռնելու, խլելու, ՀՔԾ-ների և դատախազության հոգեբանությունը։ Ընդհանրապես մոռանալ է պետք պոպուլիզմը, դրա ժամանակն ամբողջ աշխարհում անցնում է։

Հիմա լրիվ ուրիշ մտածողություն է պետք. աշխատեցնել երկիրը։ Այդ թվում՝ այդ եղած կամ չեղած «թալանի» միջոցները ներգրավելու ճանապարհով։ «Զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել...» ցանկը տրամաբանական պոպուլիստական շարունակությունն է «հեսա փողերը հետ կբերեն ու կբաժանեն ժողովրդին» վարկածի, որն ակտիվորեն մտցվել է մարդկանց ակնկալիքների ցանկ։ Սրանք երկուսը միասին ի զորու են քանդել ցանկացած կայացած պետություն, Հայաստանը՝ առավել ևս։

Մեր պետությունն ունենալու է ռեսուրսների լրջագույն խնդիր։ Այս պայմաններում խլելու, դատելու գաղափարը պետք է կտրուկ փոխվի՝ ռեսուրսները աշխատեցնելու, երկրում ներդրումներ անելու, երկրում համակարգաստեղծ տնտեսական ծրագրեր սկսելու և, ընդհանրապես, ռեսուրս ունեցող անհատների ու կազմակերպությունների հետ համագործակցելու գաղափարներով։ Դրա համար պետք է իրական պատկերացում ունենալ ռեսուրսների չափի մասին, և այդ մարդկանց կոնկրետ բան առաջարկել։

Եվ վերջինը՝ կա գայթակղություն՝ աճող լարվածության պայմաններում ուժեղացնել ռեպրեսիվ մեքենան և դարձյալ առաջին պլան բերել ՀՔԾ-ին և դատախազությանը։ Սա կլինի կոպտագույն սխալ։ Նախ՝ չի տա որևէ արդյունք, մթնոլորտը երկրում կդառնա է՛լ ավելի անտանելի և որևէ կերպ  չի կարողանա փոխհատուցել տասնյակ հազարավոր գործազուրկ և օրվա հացից զրկված մարդկանց կրած վնասները՝ մարդկանց, որոնք անելանելիությունից դառնալու են ագրեսիվ։ Եվ վերջապես, ռեպրեսիվ մեքենան ունակ չէ տարբերակումներ դնելու։ Կարող են թիրախավորվել պետության համար օգտակար մարդիկ, որոնք ունեն ճգնաժամային կառավարման մեծ փորձ և գիտելիքներ, որոնք կարող են այս դժվար փուլում մեծ օգուտ տալ երկրին, որոնց հետ աշխատել է պետք, խորհրդակցել է պետք, և ոչ՝ իրավապահներով սպառնալ՝ մնալով «նախավիրուսային» շրջանի տրամաբանության մեջ։ Առաջնահերթությունները գիտակցելու և պետական մտածողություն հանդես բերելու ժամանակն է՝ բարդ քննաշրջան այս իշխանությունների համար։ Սա կարևոր է նաև հաջորդ իշխանությունների համար, որոնք կարող են ձևավորվել հենց ճգնաժամային շրջանում. կարևոր է, որ նրանք գան աշխատանքի՝ հենց աշխատանքի, արդեն յուրացրած պոպուլիզմի վնասակար դասերը և գիտակցելով պետություն կառավարելու պատասխանատվությունը։ 

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Նիկոլ Փաշինյան Պոպուլիզմ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին