f

Անկախ

«Բայց չէ, պարզվում է այնքանով չենք սահմանափակվել». Սոֆյա Հովսեփյանը՝ եռամսյա հավաքների մասին


Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՈՒրեմն, քանի որ երեկ շատերը տոնական տրամադրության մեջ էին, կրկին չանդրադարձա այս թեմային, որ ինչպես մի քանիսը գնահատեցին «թեման չշեղեմ»:

Չէ մարդիկ, թեման չեմ շեղում, թեման այս անշեղելի է ու զինվորը անմխիթար վիճակում է: Այս թեման պետք է լինի ամեն մեկիդ մտքում ու հոգածության տակ:

Ինչպես գիտեք եռամսյա հավաքին մասնակցող տղաներին տվել էին Սովետական գոտիներ, բայց չէ, պարզվում է այնքանով չենք սահմանափակվել, հետն էլ տվել են սովետական տաք բաճկոններ։ Տղաներին տարել են զորավարժությունների անվան տակ և չմանրամասնեմ:

Ամեն օր զանգում են և քանի որ ընկերներումս էլ կան մարդիկ, որոնք դիմել են կփաստեն .

Անձրևանոց է պետք, վրան չկա որտեղից գնենք, քնապարկ է պետք, ալյուրի պարկեր են պետք, գեներատոր է պետք, հեռադիտակ է պետք, գիշերային տեսահսկող սարք է պետք, պետք է, պետք է, պետք է…

Սա պետություն է, թե՞…
Անկախ ենք թե՞…

Արդեն 30 տարի է անցել և սովետական գոտին մնացել է մեր զինվորի այլընտրանքը: Քարոզարշավին հայտնի մանիպուլյացիան վկա՝ մեկին մուրճ տվին, մեկին՝ մանգաղ, էն մեկն էլ աստղը առավ ու տեղավորվեցին…

Որ տարածք թուրքը մտնում է ասում են ԽՍՀՄ քարտեզ, մարդիկ էլ կրկնում ու հարմարվում են: ԽՍՀՄ։ Բա Անկախ Հայաստանի քարտե՞զը։
Այն մեկն ասում է՝ Հակառուսական քարոզ եք անում։ Չէ, մարդիկ, չեմ թողնում հակահայ քարոզ անեք, ինձ համար ռուսը հոգս չէ, իր լինելիությունը ինձ չի խանգարում, այլ մեր չլինելիությունն է ինձ խանգարում։ Երկար կյանք ռուսին էլ, ամերիկացուն էլ, բայց մեզնից հեռու, մի մոռացեք ձեր ազգությունը:

Այն մեկն ասում է՝ քոչարյանական ես, սերժական ես, նիկոլական ես, չէ մարդիկ հայ եմ, առանց ականների, անգամ քաղաքականության մեջ եղած ժամանակ «ական» չեղա:

Ես խնդիր չունեմ ոչ մի ազգի հետ, բացառապես իմ թշնամուց, ով անողոք կերպով գնում է ազգիս վերացման իր դարավոր ծրագրով:

Ասում եք՝ միշտ է եղել այդ գոտին՝ 2011, 2012 և այլն, բա վատն էր, չընդունեինք, ինչո՞ւ ենք միայն վատ օրինակները կիրառում, այն ինչը իբր մերժել էինք:
Կամ պատերազմն եք օրինակ բերում։ Պատերազմի ժամանակ գիտե՞ք որքան տղաներ իրենց տաբատի գոտիներն են տարել, եթե կար ՊՆ֊ում գոտի, պահեստում էր, ինչու՞ չէիք տալիս, ինչու՞ էիք մեզանից գոտի ուզում:
Կամ ասում եք՝ սովետականը որակով է: Մեռնենք, որ 21֊րդ դարում, երեսուն տարի անց, մի որակով գոտի անգամ չենք կարող ունենալ:

Հա, չմոռանամ ասել, որ պատերազմին չկար նաև տաք բաճկոն, շատ ենք կարել, անգամ մոտս մի քանի հատ դեռ կա:
Մի տարի է անցել ու աշխարհազորի համար բաճկոն չեն կարել, մա՜րդ են հավաքում։
Սովետական բաճկոնով ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի հատվածում էլ ջրի խնդիր կա, փող հավաքենք 1տ. ջրի բակեր առնենք, զինվորը մեղք է, ամեն շաբաթ 180լ ջուր են տանում (աչքերդ փակեք, դա էլ մի կարդացեք, գունավոր տառերով գրած չի )…

Մեկդ էլ չհամարձակվեք խրատական ճառ կարդալ էստեղ։ Պահանջս ուժի մեջ է:

ՀԱՅ զինվոր, դիմացի՛ էս անառակներին,քո օրը դեռ գալու է…»:

Սոֆյա Հովսեփյան ՖԲ Գրառում

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին