f

Անկախ

«Պարտվելով հաղթելու» գինը.Լիլիթ Պողոսյան


Հայաստանի Անկախությունից տնազն է մնացել։ Արցախը ոչ թե 75, այլ դե ֆակտո 100 տոկոսով, այսինքն` ամբողջությամբ կորցրել ենք։

Իսկ անհայրենիք ոչնչությունների չիշխանությունը, как ни в чем ни бывало, իր զրոյացրած, փոշիացրած, ասֆալտին պառկեցրած, պատերին տված դժբախտ, դժգույն «անկախության» 30-ամյակն է «տոնում» «գունագեղ» «մասշտաբային» երեսպաշտության ցուցադրական միջոցառումներով։

Անծայրածիր ցինիզմի, առանց սահմանների լկտիության, անամոթության մաստեր-կլաս է ցույց տալիս` Եռաբլուրից բերման ենթարկելով Եռաբլուրում հանգչող զինվորների հարազատներին։ Հերթական անգամ բռնություն գործադրելով, հայհոյելով, ստորացնելով` թուրքի ոտը Եռաբլուրից կտրելու կարգախոսով Եռաբլուրում բողոքի ակցիա անող Զարուհի Փոստանջյանին ամենաբիրտ մեթոդներով խցկում է ոստիկանական մեքենայի մեջ, որ հետո` երեկոյան, իրեն պետության կազմաքանդումն ավարտելու «պողպատյա մանդատ» տված խոշոր և մանր եղջրավորների հետ հանգիստ սրտով վայելի «տոնը» երկու միլիոն դոլարանոց անճաշակության, չտեսության, գեղցիության բոլոր գույներով։

Ու մենք հանդուրժում ենք այս ամենը...

Եվ ուրեմն, «պարտվելով` հաղթած» կապիտուլյանտը ճիշտ էր, մենք` սխալ. հայ ժողովուրդն արժանի չէր բերմամբ թե պատահմամբ ձեռքներս ընկած անկախությանը։

Արցախյան հաղթանակների Եռատոնն էլ պարզ «թյուրիմացություն» էր` 27 տարի տևած «պատմական անարդարությունից» հետո թուրքը եկավ և ընդամենը 3 տարում վերականգնեց իր իմացած «արդարությունը»...

 

Լիլիթ Պողոսյան ՖԲ Գրառում Անկախության օր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին