Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նրա արած այսօրվա արտահայտություններին։
«Հայաստանի համար այսօր պատմական օր է։ Անկախությունը նվիրական իղձ է եղել բոլորիս համար։ Այսպիսի օրով նման շատ փոքր մարդկանցից խոսելու իմաստ էլ չկա»,- ասաց Սուքիասյանը և շնորհավորեց քաղաքացիներին անկախության օրվա կապակցությամբ։
«Մենք պետք է ամենօրյա մեր աշխատանքով ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ, իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ Սասուն Միքայելյանն ասել էր, որ Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ , որ Վազգեն Սարգսյանին քննադատի: