f

Անկախ

Չկարողացանք մեր հաղթանակը ամրագրել մեր պետության ամրապնդմամբ․ պարտավոր ենք արժևորել Անկախությունը. ԵԿՄ


«Երկրապահ» կամավորականների միությունը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ուղրեձում ասվում է. «Սիրելի' հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ

Շնորհավորում եմ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Հայաստանի Անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրուն ոգու շնորհիվ: Մեր անկախ պետականության կերտման եւ կայացման գործում անժխտելի է Երկրապահի անցած փառավոր ուղին: Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ համախմբվեց երկրապահ հայ ժողովուրդը եւ մենք ազգովի կերտեցինք հաղթանակ, կամավորական ջոկատների հիմքի վրա կազմավորեցինք բանակ, ստեղծեցինք ազատ եւ անկախ հայրենիք: Մենք պարտավոր ենք միասնությամբ տեր կանգնել մեր ժողովրդի պատմությանը, մեր հաղթանակներին, նվաճումներին, ձեռքբերումներին, հաջողություններին, որպեսզի նորից չունենանք ցավալի կորուստներ, անկումներ: ‹‹Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախության մասին ինչպե՞ս կարելի է հարց տալ։

Դա նույն է ոնց որ ասես` ինչ կարծիքի ես ծնողիդ մասին։ Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականություն է Անկախությունը...››. ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյան: Թերթելով պատմության էջերը կրկին անգամ համոզվում ենք, որ հայ ժողովրդին ամեն ինչ դժվարությամբ է տրվել, բայց եւ եւս մեկ անգամ փաստում ենք, որ ի վերջո մեր նպատակներն իրականացել են միմիայն համազգային համախմբվածության շնորհիվ: Այսօր էլ ծանր մարտահրավերների առջեւ ենք, բայց համոզված եմ, որ մեր ամենօրյա աշխատանքի, ջանասիրության եւ հայրենիքի ու մեր զոհված հերոսների հանդեպ պատասխանատվության ու պարտավորության զգացումով, մենք կհասնենք նորանոր ձեռքբերումների: Ես խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ, Ես հպարտանում եմ իմ մարտական ընկերներով, մեր բանակով, զինվորներով, կամավորականներով, հայրենատեր հայրենակիցներով: Մենք պետք է ամուր կանգնենք մեր պետության հիմքում եւ միմյանց օգնելով, աջակցելով դիմակայենք արտաքին մարտահրավերներին ու վերջ տանք առաջացող թեկուզ եւ ամենաչնչին ներքին անկայունությանը: Մենք միշտ խոսում ենք պատմությունից, պատմականորեն եկած սխալներից դասեր քաղելուց, բայց հետհայացք գցելով հասկանում ենք, որ թույլ տված սխալներից դասեր չքաղեցինք, մենք չկարողացանք մեր հաղթանակը ամրագրել մեր պետության ամրապնդմամբ: Վերջապես սթափվել է պետք, մեր պետությունը բոլորիս համախմբման, բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարիքն ունի:

Մեր համախմբվածությունը պետք է սկսել ընտանիքից, հարեւանից, բարեկամից եւ ամրապնդել համերաշխությամբ, միմյանց ձեռք մեկնելով: Այսօրվա անկախ ապրելու համար մենք արդեն շատ թանկ ենք վճարել, ուստի պարտավոր ենք արժեւորել Անկախությունը, տեր կանգնել Անկախությանը եւ գիտակցել, որ այն բարցարձակ արժեք է ու քննարկման կարիք չունի: Շնորհավո'ր տոնդ, համայն հայություն:

Փա'ռք հայրենիքի համար նահատակված քաջերին, Փա'ռք մեր բանակին, զինվորներին, երկրապահներին, կամավորականներին, ազատամարտիկներին, Փա'ռք ու պատիվ աշխարհասփյուռ հայությանը:

ԵԿՄ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին