f

Անկախ

Օ. Բոժկո. «Հայաստանը եղել է եւ միշտ էլ կլինի, չնայած դժնդակ թշնամու ոտնձգություններին»


«Երբ 1966 թվին ես՝ Կիեւի պետական համալսարանի ուսանողս, եկա Հայաստան՝ հայոց լեզու եւ հայ մշակույթ ուսանելու եւ ուսումնասիրելու, մտքովս անգամ չէր անցնի, թե կգա ժամանակ, երբ մեր երկրները կանկախանան, եւ ես բախտ կունենամ նշանակվելու անկախ Ուկրաինայի առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանն անկախ Հայաստանում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ուկրաինացի դիվանագետ, հայագետ, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն: Հայաստանում դիվանագիտական առաջին առաքելությունը տեւեց 5 տարի՝ 1996-2001 թթ., իսկ երկրորդ՝ կրկին դիվանագիտական առաքելությունն ընկավ 2005-2010 թթ. ընթացքում, երբ հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց ամենածաղկուն փուլն էին ապրում: Բոժկոյի խոսքով, այդ տարիները լի էին հետաքրքիր իրադարձություններով՝ կապված հայ-ուկրաինական փոխհարաբերությունների հետ։ Թեեւ այդ մասին շատ բան կա պատմելու, բայց զրուցակիցս նախընտրեց անդրադառնալ հատկապես Հայաստանի համար այն դժվար տարիներին, երբ նորանկախ Հայաստանը շնչահեղձ էր լինում տնտեսական շրջափակման մեջ, արտադրությունը կանգ էր առել, հացը եւ շատ այլ սննդամթերքներ բավարար չէին: Ու հենց այդ ժամանակ՝ 1994 թ., ուկրաինացիները Իլյիչեւսկ-Բաթում լաստանավի միջոցով Օդեսայից 60 ցիստերն բուտադիեն հասցրին Հայաստան, որի շնորհիվ երկարատեւ դադարից հետո նորոգվեց «Նաիրիտ» գործարանի աշխատանքը: «Դա Հայաստանի տրանսպորտային եւ տնտեսական շրջափակումը ճեղքելու առաջին եւ հաջող փորձը եղավ, որը զարկ տվեց Սեւ ծովի վրայով Հայաստանը կանոնավորապես արտաքին աշխարհին կապելուն: Դա կարող էր անել միայն Ուկրաինան՝ ունենալով ծովային հզոր լաստանավեր եւ բարիդրացիական կապեր Վրաստանի հետ: Մինչ այդ Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով բարձրացնում էին այդ հարցը՝ նշելով, որ դա անհրաժեշտ է համաձայնեցնել Վրաստանի հետ»,- պատմում է դիվանագետը: Ուստի 1995 թ., Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի՝ Վրաստան կատարած այցի շրջանակներում, Հայաստանի ապաշրջափակման հարցը Վրաստանի հետ համաձայնեցնելու խնդրի ապահովման պատասխանատվությունը դրվում է Օլեքսանդր Բոժկոյի վրա, ով Ուկրաինայի արտաքին գործոց նախարարության առաջին տարածքային վարչության պետն էր։ Իսկ նախագահ Կուչմայի այցի օրակարգում արդեն ընդգրկված էր լաստանավային կանոնավոր երթեւեկության անհրաժեշտության հարցը: Հարկ է նշել, որ այդ ժամանակ Վրաստանում արդեն պատրաստ էր համապատասխան փաստաթուղթ, սակայն կային տեխնիկական եւ քաղաքական որոշ խոչընդոտներ, որոնք խանգարում էին սեւծովյան «Շիպկիի հերոսները» ամենամեծ լաստանավին՝ Հայաստան առաքելու առաջին բեռները: «Ուստի երբ ինձ հարցնում են, թե իմ դիվանագիտական աշխատանքում ո՞րն է իմ ամենանշանակալի նվաճումը, ապա ես առանց դույզն իսկ վարանելու պատասխանում եմ, որ դա Հայաստանում ուկրաինական նորաստեղծ դեսպանության համագործակցությունն է Օդեսայի «Укрферрї» ընկերության հետ, որի շնորհիվ Հայաստանի համար «կյանքի ճանապարհ» բացվեց: Դա մեծ հաջողություն էր, մի իսկական «ճեղքում», որը բարերար գործոն էր Հայաստանի տնտեսության վերականգնման, ինչպես նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների համար»,- հպարտությամբ ընդգծեց զրուցակիցս: Եվ հիմա, երբ Հայաստանի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմի պատճառով Հայաստանը քաղաքական բարդ իրադրության մեջ է հայտնվել, Բոժկոն ցանկանում է հիշեցնել իր հայ բարեկամներին, որ անելանելի վիճակներ չեն լինում։ «Պատմության մեջ կան բազմաթիվ արժանահիշատակ դեպքեր, երբ պետությունները պատերազմի հետեւանքով բառիս բուն իմաստով փլատակներից եւ միլիոնավոր զոհեր տալուց հետո հառնել են ու դարձել ժամանակի զարգացած երկրներ: Հնագույն դարերի բովտունում թրծված Հայաստանը եղել է եւ միշտ էլ կլինի, չնայած դժնդակ թշնամու՝ հայոց տարածքային արգահատելի ոտնձգություններին: Ոչ ոք չի կարող հայից խլել նրա ստեղծագործ տաղանդը, ճկուն միտքը, նրա անպարտելի ազգային ոգին եւ միասնականությունը: Այդ ամենը կա, միայն պետք է չհուսահատվել, ոգի առնել, ոտքի կանգնել եւ կառուցել բարգավաճ, հզոր Հայաստան: Փառք հայոց ընկած հերոսներին»,- անկախության 30-ամյակի առթիվ «ՀՀ» օրաթերթի ընթերցողին եւ հայ ժողովրդին իր բարեկամական խոսքն է հղում հայագետ, դիվանագետ Օլեքսանդր Բոժկոն։
 

Օլեքսանդր Բոժկո Անկախության օր մամուլի տեսություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին