f

Անկախ

Կայացել է Արցախի և Հայաստանի հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը


ԱՀ Ազգային ժողովի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ  ԳԱԱ նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին:

Գիտաժողովի աշխատանքների մեկնարկը տրվել է ԱՀ ԱԺ նիստերի դահլիճից:

Բացելով գիտաժողովի լիագումար նիստը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը շեշտել է, որ չնայած  անսովոր պայմաններում ենք նշում  Հայաստանի  3-րդ Հանրապետության և Արցախի Հանրապետության  անկախության 30-րդ տարեդարձը, այնուհանդերձ անկախությունը եղել և լինելու է բացատրագիր ու պատգամ առ այն, որ մեր ինքնությունն  անխոցելի է անկախության բարձրագույն արժեքի շնորհիվ:

«Լիահույս եմ՝ գիտաժողովի ընթացքում ներկայացված գիտական զեկույցների և կատարված քննարկումների արդյունքն ու ընդունված եզրակացության կարևոր ուղերձը կդառնա ազգային միասնությամբ  դեպի նոր վերածնունդ ու հզոր ազգային պետականություն գաղափարը, քանզի միայն այդ սուրբ գաղափարն է մեր կորուստների հատուցման ,ինչպես նաև մեր համազգային լուսավոր ապագայի հիմնավոր երաշխիքն ու կարևորագույն գործոնը»,- իր խոսքում ընդգծել է Լուսինե Ղարախանյանը:

 ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը ներկայացրել է ԱՀ Նախագահի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանը: Երկրի ղեկավարը ողջույնի ուղերձում  կարևորել է Արցախում հայ ժողովրդի պատմության 2 վճռորոշ և շրջադարձային իրադարձություններին՝ ՀՀ և ԱՀ հռչակմանը նվիրված  միջազգային գիտաժողովի կազմակերպումն ու անցկացումը:

«Գիտաժողովի ծրագրում ընդգրկված թեմաների բազմակողմանի  արծարծումը,  հուսով եմ, այս բարդ ռազմաքաղաքական պայմաններում օգնելու է մեզ իրավիճակը խորությամբ հասկանալու և արդյունավետ որոշումներ կայացնելու հարցում»,- ասված է  Հանրապետության Նախագահի ուղերձում:

Ողջունելով գիտաժողովի կազմակոմիտեի անդամներին և  մասնակիցներին՝  ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն  արժևորել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձներին նվիրված միջազգային գիտաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը:

«Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք հայկական 2 հանրապետությունների անկախության  հռչակագրերը: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում», - իր խոսքն ընդհանրացրել է Արթուր Թովմասյանը:

Իր օրհնությունն ու  ողջույնի  խոսքը հղելով  նախաձեռնության հեղինակներին և գիտաժողովի բոլոր մասնակիցներին՝ ՀԱԵ ԱԹ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ «անկախությանը նվիրված գիտաժողովը մտորելու, դասեր քաղելու, բացթողումները վեր հանելու, առաջ շարժվելու կամքը ավելի հզորացնելու համար լավագույն առիթ է»:

Լիագումար նիստում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքումյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ(Լոնդոն) Ռուբեն Գալչյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր, պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանը:

Ընդմիջումից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբային նիստերում:

Միջազգային գիտաժողովի  աշխատանքներն ամփոփվելու են սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում:

Արցախի Հանրապետություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին