f

Անկախ

«Եդինայա Ռոսիա»-ն հաղթել է, բայց և զիջել դիրքերը


Սեպտեմբերի 17-19-ը ՌԴ-ում տեղի ունեցան Պետդումայի, իսկ մի  շարք բնակավայրերում նաև ՏԻՄ ընտրություններ։ Համավարակով պայմանավորված՝ ընտրություններն անցկացվել են 3 օր, գործել է նաև օնլայն քվեարկություն։

Առաջատարը իշխող կուսակցությունն է

ՌԴ ԿԸՀ տվյալներով, ընտրատարածքային հանձնաժողովների արձանագրությունների 90 տոկոսի ամփոփումից հետո «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստանում է 49,79 տոկոս։ Երկրորդը Կոմկուսն է 19,04, երրորդը՝ Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,48 տոկոս։ Նախնական տվյալներով՝ «Սպրավեդլիվայա Ռոսիան» ստանում է 7,41, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,36 տոկոս։ Այս հինգ կուսակցություններն էլ կանցնեն նոր գումարման խորհրդարան։

Պետդումայի 2016-ի ընտրություններում «Եդինայա Ռոսիան» հավաքել էր ձայների 54,2 %-ը, Կումունիստական կուսակցությունը՝ 13,34 %-ը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 13,14 %-ը, «Սպրավեդլիվայա Ռոսիան»՝ 6,22 %-ը։

Խորհրդարանի նորեկը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունը, ձևավորվել է 2020-ի մարտին։ Հիմնադիրը ռուսական «Ֆաբերլիկ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Նաչաևն է։ Կուսակցությանը մինչ այս պարբերաբար մեղադրել են գրպանային ընդդիմություն լինելու համար՝ պատճառաբանելով, որ կուսակցության հիմնադիրը Պուտինի հետ առնչություն ունի, իսկ կուսակցության առաջխաղացմամբ էլ զբաղվել է ՌԴ նախագահի ադմինիստրացիայի մերձավոր համարվող քաղտեխնոլոգ Եվգենի Մինչենկոն։

Նշենք, որ Պետդուման ընտրվում է 5 տարով, խառն ընտրական համակարգով․ 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական համակարգով, ևս 225-ը՝ միամանդատ համակարգով։  Ընտրություններին մասնակցել է 14 քաղաքական ուժ։

Կուսակցական համակարգով պատգամավորական մեկ տեղի համար պայքարել է  17 թեկնածու, միամանդատ համակարգով մեկ տեղի համար պայքարել է 9 թեկնածու։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 47,8 տոկոս։ Նշենք, որ 2016-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր ընտրողների 47,9 տոկոսը։

Առանձնահատկությունները

Ընտրություններին չեն կարողացել մասնակցել արմատական՝ այն է, արևմուտքի սատարումն ունեցող  ընդդիմության ներկայացուցիչները։ Մի շարք հայտնի ըննդիմադիրների նկատմամբ տարբեր հոդվածներով քրեական գործեր են հարուցվել այն բանից հետ, երբ նրանք հայտարարել են ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Վախենալով հնարավոր քրգործերից՝ մի շարք գործիչներ  պարզապես չեն էլ փորձել գրանցվել։  Իսկ Ալեքսանդր Նավալնիի հետ կապ ունեցող բոլոր գործիչներին օրենսդրական մակարդակով է արգելվել մասնակցել ընտրություններին․ ծայրահեղական կազմակերպությունների անդամների կամ նրանց համակիրների մասնակցությունն ընտրություններին արգելված է։

Մյուս առանձնահատկությունն այն է, որ ընտրություններին չեն եղել դիտորդներ ԵԱՀԿ-ից։  ՌԴ-ն դիտորդների 50 մանդատ է տվել ԵԱՀԿ-ին՝ պահանջված 500-ի փոխարեն։ Պատճառը նոր կորոնավիրուսով պայմանավորված համավարակային իրավիճակն է։ ԵԱՀԿ-ն էլ իր հերթին հրաժարվել է ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելուց՝ պատճառաբանելով, որ 60 դիտորդը բավարար չէ ընտրությունների արդյունավետ  դիտարկում իրականացնելու համար։ Արդյունքում՝ 1993-ից ի վեր առաջին անգամ ՌԴ-ում տեղի ունեցող ընտրություններին ԵԱՀԿ դիտորդներ ներկայացված չեն եղել։

Ընտրությունների երրրոդ առանձնահատկությունն այն էր, որ մեկ օրվա փոխարեն քվեարկությունը երեք օր է տեղի ունեցել։ Հիմնավորումը նորից համավարակային իրավիճակն է։ Բազմօրյա քվեարկությունների փորձ ՌԴ-ում մինչ այս արդեն կար․ 2020-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նույնպես մի քանի օր իրականացվեց։ Սակայն մասնագետները ինչպես 2020-ին, այնպես էլ 2021-ին դեմ են արտահայտվել բազմօրյա ընտրություններին՝ պատճառաբանելով, որ այսպիսով ավելի է բարդանում ընտրակեղծիքների դեմ պայքարը։ Իշխանություններն, իրենց հերթին, հավաստիացնում են, որ ապահովել են արդար և թափանցիկ ընտրություններ․ ընտրական յուրաքաչնյուր օրվա ավարտին քվեաթերթիկները հատուկ կնիքված արկղերի մեջ են տեղադրվել և տեղակայվել տեսախցիկների առջև։

Ի տարբերություն 2016-ի՝ ընտրատեղամասերի օնլայն հսկողությունը ևս բոլորին չէ, որ հասանելի է եղել․ պատճառաբանությունը գումարների անիմաստ վատնումից խուսափելն է։ Օնլայն հեռարձակման կայքի մուտք ունեցել են միայն մասնակից քաղաքական ուժերը և թեկնածուները։ Վիդեոհեռարձակումը հասանելի է եղել նաև  հանրային վերահսկողության 86  կենտրոններում։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ 50 հազար տեսախցիկ է գործել, սակայն, այնուամենայնիվ, եղել են տեղամասեր, որոնք դուրս են եղել տեսախցիկների հսկողությունից։

Այս անգամ ՌԴ մի շարք բնակավայրերում քաղաքացիները նաև օնլայն  քվեարելու հնարավորություն են ունեցել։ Ավելին, ընտրելուց հետո որոշակի ժամանակահատվածում քաղաքացին իր քվեն փոխելու հնարավորություն է ունեցել, գործառույթ, որը հասանելի չէ ընտրատեղամասում ընտրելու պարագայում։ Ուշագրավ է, որ ՌԴ նախագահը ևս օնլայն է քվեարկել՝ օգտվելով իր օգնականներից մեկի հեռախոսից, քանի որ ինքն անձամբ բջջային կամ որևէ սմարթ-գաջեթ չունի։ Այս հնարավորությունից  օգտվել է շուրջ 3 մլն մարդ։ Նույնքան ընտրող էլ օգտվել է հեռավար՝ տնայցով  ընտրելու իրավունքից։

Ինչպես և նախորդ տարիներին, այս ընտրություններում ևս խոշոր քաղաքների բնակիչները պասիվ են եղել։ Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,1 տոկոս։ Փոխարենը շատ ակտիվ են եղել ՌԴ կազմում գտնվող դաշնային հանրապետությունները։

Շնորհավորանքներ Պուտինին

Պետդումայի ընտրություններում քվեների վերջնական հաշվարկը դեռ չավարտած՝ ՌԴ նախագահը «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի առթիվ շնորհավորանք է ստացել ՀՀ-ից։

Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձում ասված է․

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները վկայում են երկրի քաղաքական ղեկավարության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսի հանդեպ Ռուսաստանի քաղաքացիների աջակցության մասին:

Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, ռուս ժողովրդի բարգավաճմանը և բարեկեցությանն ուղղված բոլոր գաղափարների և հետագա նախագծերի իրականացում:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի և նոր գումարման Պետական դումայի սերտ համագործակցությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խթանման գործում»:

Ռուսաստան խմբագրի ընտրանի ընտրություններ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին