f

Անկախ

Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ InClassica փառատոնին


Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում ընթացող՝ InClassica դասական երաժշտության փառատոնին սեպտեմբերի 15-ին եւ 16-ին ելույթ ունեցավ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ։

«Մեծ պատիվ է ներկայացնել նվագախումբը։ Յուրահատուկ զգացողություն է, քանի որ նվագախմբի գլխավոր դիրիժորն եմ եւ ներկայացնել այն այսպիսի փառատոնում, որտեղ լավագույն նվագախմբերն են ելույթ ունեցել եւ ունենալու, շատ մեծ պատասխանատվություն է»,– լրագրողների հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը։

Սեպտեմբերի 15-ին նվագախումբը հանդես եկավ ունեցավ մալթացի հայտնի օպերային երգիչ Յոզեֆ Կալեյանի հետ։

Կալեյան հայտնի արիաներ կատարեց իր ռեպերտուարից, որոնց թվում՝ արիա «Ռոմեո եւ Ջուլիետի»  օպերայից։ Աշխարհահռչակ տենորը երկրորդ անգամ էր համերգ ունենում Սերգեյ Սմբատյանի հետ։ Առաջինը եղել է կրկին Դուբայ քաղաքում, որտեղ մի քանի ամիս առաջ նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարել է Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը։

«Ես հայերեն երգեցի, Սերգեյ Սմբատյանը տպավորված էր, որ ես կարողանում է բավական լավ հայերեն երգել։ Ես պարզապես սիրահարվեցի այդ ստեղծագործությանը եւ, ով գիտի, միգուցե ապագայում մենք համագործակցենք, ես երգեմ որոշ հայերեն երգեր։ Եվ որպես խոստում, ես անպայման կգամ Հայաստան»,– լրագրողների հետ զրույցում ասաց Յոզեֆ Կալեյան։ 

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մյուս համերգը գերմանացի վիրտուոզ թավջութակահար Միշա Մայսկիի հետ էր։ Դուբայի Կոկա Կոլա համերգասրահում նրանց կատարմամբ հնչեցին ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկիի ստեղծագործություններից։ Միշա Մայսկին առաջին անգամ էր համագործակցում Սերգեյ Սմբատյանի հետ։

«Ես եւ Սերգեյ Սմբատյանը բազմաթիվ ընդհանուր ընկերներ ունենք, ես իր մասին շատ եմ լսել։ Մենք միասին քննարկել ենք Հայաստանում միասին հանդես գալու հնարավորությունը։ Մինչեւ հիմա խնդիրը օրը որոշելն է, բայց դեռ քննարկում ենք։ Ես իհարկե, հուսով եմ, որ կստացվի։ Ես Հայաստանից հիանալի հիշողություններ ունեմ, վերջին անգամ անցած հունվարին եմ եկել եւ հույս ունեմ՝ մոտ ապագայում նույնպես հնարավորություն կունենամ»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Համերգներն ունկնդրելու համար Դուբայ էր հրավիրվել նաեւ Մալթայի մշակույթի նախարար Ջոզե Հերերան։ 

«Ես մեծ հպարտությամբ հետևեցի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմանը: Սա առաջին անգամն էր, երբ ես դիտում էի նվագախմբի կատարումը: Ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր պորտֆոլիոյի շատ կարեւոր մասն է: Մալթայում կան բազմաթիվ այլ նվագախմբեր, սակայն Ազգային նվագախումբը եզակի է և շատ կարևոր Մալթայի մշակույթի համար: Մենք արդեն ունեինք Ազգային նվագախումբ, որը տարիների ընթացքում սակայն մարել էր: 1968 թվականին նվագախումբը վերականգնվեց և այդ ժամանակվանից այն աճեց: Մեր հավակնությունները մեծ են, մենք ցանկանում ենք հասնել այլ հեղինակավոր՝  մասնավորապես եվրոպական նվագախմբերի մակարդակին։ Մենք ցանկանում ենք բարձրացնել մալթական մշակույթի ժողովրդականությունն ու հեղինակությունը»,– համերգից հետո հրավիրված կոնֆերանսին ասաց նա։

InClassica դասական երաժշտութան ֆառատոնը՝ նոր մշակութային շունչ է հաղորդել Արաբական Միացյալ էմիրությունների ֆինանսական եւ առեւտրի կենտրոն Դուբայ քաղաքին։ Օգոստոսի 28-ից անցկացվող՝ ամենօրյա համերգներին 37 հայտնի երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր եւ 12 անվանի դիրիժորներ են մասնակցում՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Ֆառատոնի կազմակերպիչ՝ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովն այն հաջողված է համարում։

«Փառատոնի նպատակը, անշուշտ, դասական երաժշտության զարգացմանը նպաստելն է։ Հիմնադրամի գլխավոր նպատակը նույնպես դա է։ Ես կարծում եմ, որ Դուբայում առաջին, բայց բավական մեծ քայլ ենք արել, քանի որ, ամեն դեպքում, Դուբայում պետք է մեծ բաներից սկսել, այստեղ աշխարհում ամենաբարձր շենքերն են, ամենամեծ ատրակցիոնը, ամենաբարձր շատրվանները։ Եվ սկսել այստեղ փոքր բաներից, շատ դժվար է, այդ պատճառով, կարծում են, մենք վատ չենք սկսել; Հաշվի առնելով, թե ինչպիսի պայմաններում ենք աշխատել, կարծում եմ՝ հիանալի է ստացվել, մեծ թվով հանդիսատես կա, եւ հանդիսատեսն ուրախ է»,– լրագրողների հետ զրույցում նշեց Կոնստանտին Իշխանովը։

InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնը կտեւի մինչեւ սեպտեմբերի 26-ը։

Փառատոնի մասնակից 7 նվագախմբերն են՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Փառատոնի շրջանակներում ներգրավված են նաեւ մեծանուն դիրիժորներ՝ Դմիտրի Յաբլոնսկին, Ալեքսանդր Սլադկովսկին, Մայքլ Ֆրանսիսը, Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին եւ այլք։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են մեծ թվով ստեղծագործություններ՝ սկսած բարոկկո երաժշտությունից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր, այդ թվում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

InClassica փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։

ֆիլհարմոնիկ նվագախումբ

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին