f

Անկախ

Հերոս տղերքի ծնողներին, ընտանիքի անդամներին կոչ եմ անում մասնակցել եկեղեցիներում կատարվելիք Հանրապետական մաղթանքին. Գեղամ Նազարյան


ԱԺ Հայաստան խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը գրել է․ «Հերոս տղերքի ծնողներ, կանայք, ընտանիքի անդամներ, մենք արդեն մեր վերաբերմունքը, թե հայտարարությամբ,  թե բողոքի գործողությամբ արտահայտել ենք Հանրապետության հրապարակում նախատեսված մեծամասշտաբ շոուի վերաբերյալ։

Չեմ կարծում, որ այսքանից հետո էլ առավել գործուն միջոցներով կարելի էր հանրությանը, վարչախմբին հասցնել մեր վերաբերմունքը։

Հերոս տղերքի ծնողները, կանայք, դուստրերը, որդիները, ընտանիքի անդամները պետք է մշտապես գիտակցեն, թե ում ծնողն են, որդին եւ դուստրը, քույրը եւ եղբայրը։ Մենք չենք կարող լինել խեղճի կեցվածքով, խնդրողի կարգավիճակում։ Մենք մեր կարծիքն արդեն արտահայտել ենք եւ մնացածը համերգի կազմակերպիչների գործն է։

Հիմա տարբեր կարծիքներ կան, թե ինչպես պետք է նշենք Անկախության օրը։ Մշտապես հիշեք, որ մեր տղերքը չեն զոհվել բացառապես իրենց ընտանիքների համար, այլ առաջին հերթին մեր անկախ պետության համար։ Մենք՝ հերոս տղերքի ընտանիքի անդամներս ավելի պետք է գնահատենք եւ կարևորենք Անկախության տոնը։

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։

Հերոս տղերքի ծնողներին, ընտանիքի անդամներին կոչ եմ անում մասնակցել այս արարողությանը։ Անպայման մասնակցեք, մեր տղերքը դա ուզում են։ Հենց մենք պետք է լինենք այդ արարողության առաջին մասնակիցները։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 21 ին երթով Եռաբլուր գնալուն, ապա հիշեք, որ ամեն տոն իր խորհուրդը ունի։ Եթե մենք 21 ին երթով շարժվելու ենք Եռաբլուր, ապա ո՞ւր ենք գնալու սեպտեմբերի 27 ին»։

Գեղամ Նազարյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին