f

Անկախ

«Հիմա պետք է սկսվի Անկախության համար իրական պայքարը»․ Վարազդատ Հարությունյան


Վարազդատ Հարությունյանը ծնվել է 1991 թ սեպտեմբերի 26-ին՝ Անկախության հռչակումից օրեր անց։ Անկախության սերնդակիցն անցումային ծանր ժամանակներում է մեծացել, կրթություն ստացել, ապա ծառայել ՀՀ զինված ուժերում, կամավոր մասնակցել 44-օրյա պատերազմին և կայացել իբրև ՀՀ քաղաքացի, փաստաբան ու քաղաքական գործիչ («Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ)։

Անկախության սերնդակցի համար ի՞նչ արժեք է ՀՀ անկախությունը, արդյո՞ք ՀՀ-ն այսօր անկախ է, թե ոչ, ի՞նչ պատասխանատվություն է զգում ինքը Հայաստանի Հանրապետության առջև և ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի ապագան։

Այս հարցերը կարևոր են՝ հասկանալու համար, թե Անկախության սերունդն ի՞նչ ռեսուրսներ ունի երկիրն այս ճգնաժամից հանելու և ապագայի Հայաստանը կերտելու համար։

-Ի՞նչ է անկախությունը, ո՞րն է դրա գինը։

-Անկախությունը չարժևորված բան է, մենք չհասկացանք դրա արժեքը, ոչ մեկս՝ հասարակությունը, քաղաքական էլիտան, մտավորականությունը և այլն։

Եթե ուշադիր լինեք, մարդիկ հաճախ Խորհրդային միությունից այդ բաժանման գծի մասին խոսելիս չեն ասում՝  Անկախությունից ի վեր, ասում են՝ սովետի փլուզումից հետո, երկիրը քանդվելուց հետո և այլն։

Անկախությունն ինձ համար նախևառաջ նշանավորվում է Արցախի ազատագրմամբ, նույնանում է Արցախի հետ։ Անկախության առաջին պտուղը մենք քաղեցինք՝ մեր պատմական հայրենիքի մի մասն ազատագրելով։ Բայց ցավոք, այդ պատմական հայրենիքի մի մասն այսօր օտար ազդեցության տակ է, մի մասն էլ օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Հայաստանի անկախությունը նշանավորվեց Արցախի ազատագրմամբ, Արցախի կորստով կորցրեցինք Հայաստանի անկախությունը։ Ճշմարտությունը դառն է, բայց պիտի առերեսվենք այդ ճշմարտության հետ։ Հայաստանի նկատմամբ այսօր իշխանութուն ունեն օտարները։ Հիմա ով ասես փայատեր է Հայաստանին, բացի հայերից։ Չարժևորեցինք, չհասկացանք Անկախության գինը։  

Ընդունվեց Անկախության հռչակագիր, գրվեց սահմանադրություն, որ Հայաստանը պետք է լինի իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն։ Հիմա հենց այդ արժեքների համար պայքարելու ժամանակն է։ Մենք 30 տարի բաց ենք թողել, հիմա եկել է ժամանակը, որ հասկանանք անկախության գինն ու իսկապես կառուցենք ինքնիշխան, իրավական, սոցիալական պետություն։

-Ունե՞նք այդ ռեսուրսները։

-1918 թականին էլ չունեինք ռեուրսներ, բայց կերտեցինք, կերտեցինք Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա։ Մեզ հիմա վիճակը ողբերգական ու անելանելի է թվում, բայց 1918 թվականին՝ Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի հետո, մենք կարողացանք թուրքական մեծ բանակին 3 ճակատում ջախջախել, քանի որ անհատներ կային, որոնք չհամակերպվեցին իրավիճակին ու իրենց վրա պատասխանատվություն վերցրեցին։ Հիմա էլ այդպես կլինի։

-Ինչու՞ որոշեցիք մտնել քաղաքականություն։

-2018 թվականի վերջին, երբ գիտակցեցի մեր երկրին սպառնացող վտանգերը, հասկացա, թե ինչ է կատարվում,  որոշեցի մտնել քաղաքականություն՝ որպես ընդդիմադիր գործիչ։ Բայց այդ ականները պետության ներսում դրվել էին շատ ավելի վաղ, ուղղակի մենք էինք թմբիրի մեջ ապրում։ Նիկոլները նախկինների օրոք են, չէ՞, ի հայտ եկել։ Ուղղակի 2018-ին այդ ականները սկսեցին պայթել։

-Արդյո՞ք երիտասարդությունն այսօր պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվություն։ Թե՞ շատերը կհիասթափվեն ու կհեռանան։

-Ցավոք, գալու միտումը մեծ է։ Այսօր, երբ մենք մեր գրասենյակում աշխատանքի ենք վերցնում որևէ մեկին, մի հարց էլ ենք տալի՝ արդյո՞ք պատրաստվում եք ապրել Հայաստանում, թե՞ նպատակ ունեք հեռանալու։ Այս հարցն առաջ ակտուալ չէր,  հիմա ակտուալ է։ Բայց մյուս կողմից, որ հարցնում եք՝ պատրա՞ստ է արդյոք երիտասարդությունը վերցնել պատասխանատվություն։ Այդ 5000 տղաները, որ զոհվեց մարտի դաշտում, պատրաստ չէի՞ն։ Այդ ո՞ր մի ազգն է այդքան որդի տվել հայրենիքի համար, այդքան արյուն թափել։ Հիմա էլ ասում են՝ անիմաստ զոհվեցին։ Ո՛չ, անիմաստ չեն զոհվել, իրենք զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ազգային արժանապատվության, որը նախադրյալ պետք է դառնա հետագա հաղթանակների համար։ Այդ սերնդի նահատակվելը պետք է արժևորել։ Եթե դա չանենք, վաղը ոչ ոք չի գնա նահատակվելու։

-«Մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»․ Փաշինյանի կողմից այս արտահայտությունը անփութությու՞ն էր, թե՞ դիտավորություն։

-Իհարկե դիտավորություն։ Դա հատուկ արվեց։ Իրականում ամե ինչ շատ ավելի լուրջ է, քան մեզ թվում է։ Ինքը դրանով նախ հասարակական տրամադրություններն է ստուգում, երկրորդ՝ Նիկոլն ինչ եկել է իշխանության, կոտրում է հանրային, ազգային ավանդույթներն ու սովորույթները, արժեքներն ու համակեցության կանոնները։ Դա էլ այդ արժեքներից մեկն է, որը փորձ է արվում կոտրել։ Մենք մեր անցավորների համար սգում ենք, տոնակատարություն չենք անում։ Օրինակ, որոշ աֆրիկական ցեղեր, հանգուցյալներին պարելով են հողին հանձնում։ Մենք մեկ տարի սուգ ենք պահում, դա է մերը։ Հունիսի 1-ին մեծ միջոցառում եղավ։ Ասում են՝ երեխեքն ինչ մեղք ունեն, պիտի ուրախանան։ Ո՛չ, երեխուն հետ հենց մանկուց պիտի բացատրես՝ որն է ճիշտը, անկեղծ խոսես նրանց հետ, որ հետո նրանցից «նիկոլներ» դուրս չգան և սգի ժամանակ գունագեղ տոնակատարություններ անեն։ Երևի Նիկոլին էդպես են դաստիարակել․ իրենց հարազատը մահացել է, իրենք տոնածառ են դրել, Նոր Տարին նշել են։

Ոչինչ հենց էնպե չի արվում ո՛չ Նիկոլի կողմից, ո՛չ էլ իր թիմի։ ԱԺ արտաքին հարաբերություններ հանձնաժողովի նախագահը՝ դիջեյը, միամտաբար է՞ ասում Խորհրդային Ադրբեջան։ Իհարկե ոչ։ Իսկ միջազգային հանրային իրավունքում իրավունքի աղբյուրի մի տեսակ էլ համարվում են պաշտոնատար անձանց հատարարությունները։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է Էյվազլի ու Չայզամի, դա ոչ թե քաղաքական, էմոցիոնալ և հոգեբանական նշանակություն ունի, այլ դա շատ հստակ իրավական նշանակություն ունի։ Այդ հայտարարությունն իրավունքի աղբյուր է, և նա դրանով ամրագրում է Ադրբեջանի իրավունքները։ Բայց այն, ինչ կատարվում է Գորիս-Կապան ճանապարհին, բացահայտ ոչ իրավաչափ գործընթաց է։  

Ընդհանրապես այն, ինչ այսօր կատարվում է Հայստանում, մեզանից կախված չէ, դրում են որոշում ամեն ինչ։ Մեզանից կախված կլիներ այն դեպքում, եթե փողոցը հեղեղված լիներ մարդկանցով։ Ա՛յ դա կլիներ գործոն նաև աշխարհի համար։ Ի դեպ, երբ փողոցը հեղեղված էր, հիշու՞մ եք, որ երբևէ խոսք գնար խաղաղության պայմանագրի մասին։ Ես չեմ հիշում նման բան։

-Հույս կա՞։

-Իհարկե կա։ Հասարակության մեջ հիմա է սկսվել Անկախության արժեքների մասին դիալոգը։ Հիմա ենք գնահատում, որ 30 տարի պատերազմ հաղթած, Արցախն ազատագրած, հպարտ ազգի ներկայացուցիչ էինք։ Հիմա է դրա քաղցրությունն ու նշանակությունը երևում, և պայքարի ստիմուլը հենց դրանից պետք է առաջ գա։

Այդ քննարկումների ու խմորումների արդյունքում հասարակությունը պետք է որոշում կայացնի՝ իրեն պե՞տք է այդ ամենը, թե ոչ։ Երբ մարդիկ տեսնեն, որ իրենց հողի վրա ոչ թե իրենք են կանգնած, այլ ռուսները կամ մեկ այլ ազգի ներկայացուցիչներ, և դրանից նրանց ազգային արժանապատվությունը խոցվի, ուրեմն հույս կա, որ մի օր կվերականգնենք այդ ինքնիշխանությունը։ Նույնն էլ իրավական, սոցիալական բաղադրիչների դեպքում։ Իսկ հաջորդ փուլին արդեն ազգային իշխանություններ կձևավորենք, մեր ազգային շահերը կնախանշենք և կսկսենք մեր ազգային շահերի հետևից գնալ։ Հիմա պետք է սկսվի Անկախության համար իրական պայքարը։ 

 

 

Վարազդատ Հարությունյան Անկախության 30-ամյակ Անկախության օր հարցազրույց Արցախ խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին