Ռուսաստանում օգոստոսից ի վեր առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 20 հազար դեպք։ Մեկ օրում գրանցվել է վարակման 20 329 նոր դեպք։ Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Գրում է Gazeta.ru-ն։
Անցած անգամ՝ օգոստոսի 22-ին COVID-19 դեպքերի օրական աճը գերազանցել էր 20 հազարը, այնուհետև հանրապետությունում հայտնաբերվել էր 20 564 դեպք:
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ վերջին օրվա ընթացքում վարակվածների 8.1% -ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ: Միևնույն ժամանակ, մեկ օրվա ընթացքում 799 մարդ մահացել է COVID-19- ից, 16,247 հիվանդ բուժվել է:
Վերջին 24 ժամվա ընթացքում դեպքերի թվով առաջատարներն են Մոսկվան (2746), Սանկտ Պետերբուրգը (1791), Մոսկվայի մարզը (915): Վարակման նվազագույն թվով դեպքեր հայտնաբերվել են են Չուկոտկայի ինքնավար օկրուգում (16) և Նենեցյան ինքնավար օկրուգում (12):
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 7,254,754 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում մահացել է 197 425 մարդ, ապաքինվել է 6 485 264 մարդ:
Ավելի վաղ Չինաստանը ԱՀԿ-ին կոչ էր արել ուսումնասիրել ԱՄՆ-ի հիմնական կենսալաբորատորիան:
ԱՄՆ հետախուզությունն իր հերթին նշել է, որ COVID-19- ը մշակված չէ որպես կենսաբանական զենք: