f

Անկախ

«Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» գիտաժողովը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում


Ս.թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում շարունակվեց եռօրյա գիտաժողովը՝ նվիրված «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» թեմային:

Գիտաժողովը համատեղ կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, Երևանի պետական համալսարանի և Հայագիտական ուսմանց ընկերակցությունը:

Այսօր քննարկվեց «Հայրենազրկում և պահանջատիրություն. պատմաիրավական գնահատականներ» թեման՝ Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում, հայատյացությունը և ժխտողականությունը Թուրքիայում և Ադրբեջանում, Թուրքիայի ռազմական միջամտությանը 2020 թ-ի Արցախյան պատերազմին, սփյուռքահայության  գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցում և այլ հարցեր:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշեց, որ առաջին անգամ արևմտահայության ցեղասպանության և Արցախի խնդիրները զուգահեռաբար քննարկվեցին մեկ գիտաժողովի շրջանակներում: «Արցախյան վերջին պատերազմը և Արցախի ներկայիս վիճակը ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության խնդիրը միայն արևմտահայության խնդիր չէ: Այն Արցախի հայության և Հայաստանի Հանրապետության արևելյան բնակավայրերի բնակչությանը վերաբերող և նրա գլխին որպես վտանգ կախված իրողություն է: Մենք խորապես համոզված ենք, որ եթե չլիներ ռուս խաղաղապահների հարցը օրակարգում, այս ամբողջը կարող էր արևելահայության համար ավարտվել նոր ցեղասպանությամբ: Խոսելով ցեղասպանության մասին, խոսում էինք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին, աշխարհին հիշեցնում, որ մենք կրկին գործ ունենք նույն ցեղասպան Թուրքիայի և նրա աշակերտը հանդիսացող Ադրբեջանի հետ», - վստահ է Աշոտ Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ գիտաժողովը մեկնարկել էր սեպտեմբերի 16-ին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ մասնակիցները ծանոթացան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Հայաստանի ազգային արխիվի համատեղ կազմակերպած «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:

Գիտաժողովը կշարունակվի սեպտեմբերի 18-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, որտեղ տեղի կունենան կլոր սեղաններ՝ «Ադրբեջանական իշխանությունների հայատյացության և ցեղասպան քաղաքականությունը ադրբեջանահայության և արցախահայության նկատմամբ», «Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը միջգիտակարգային տիրույթում», «Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթաց. ձեռքբերումներ, խնդիրներ, սպասելիքներ», «Ցեղասպանության քաղաքականության դրսևորումները երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ» թեմաներով:

17.09.2021 թ.

Հայոց Ցեղասպանություն Գիտաժողով ՀՀ ԳԱԱ

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին