f

Անկախ

Խորհուրդ բոլոր իշխանություններին` տնտեսական քաղաքականության տապալումը կամ դրա բացակայությունն արդարացնելու համար օգտագործեք ունիվերսալ բանաձև` «ազգն այն չէ, չի աշխատում»


Խորհուրդ բոլոր իշխանություններին` տնտեսական քաղաքականության տապալումը կամ դրա բացակայությունն արդարացնելու համար օգտագործեք ունիվերսալ բանաձև` «ազգն այն չէ, չի աշխատում»: Սա վերջին 30 տարիների ընթացքում մեր բոլոր իշխանությունների պնդումն է, որին հետևում է հաջորդ միտքը` «մենք ամեն բան անում ենք, ժողովուրդը չի աշխատում»: Բայց իրականում, ոչինչ էլ չեն անում:

Ընդ որում, նույնն ասում են տնտեսական քաղաքականությունը տապալած բոլոր իշխանությունները: Երբ մի քանի տարի առաջ Հունաստանում ճգնաժամ էր, բոլորը խոսում էին նրանից, որ հույները ծույլ են, քիչ են աշխատում, իսկ այ հյուսիսեվրոպացիք ամբողջ օրը խրված են գործի մեջ: Բայց իրականում պարզվեց, որ (ՏՀԶԿ` OECD հետազորություն, 2018թ.)`

• Հույներն աշխատում են տարեկան միջինում 1906 ժամ,

• Ռուսները` 1980 ժամ,

• Լեհերը` 1812 ժամ,

• Իսկ աշխատասեր գերմանացիներն անտանելի` 1356 ժամ,

• Դանիացիները` 1408 ժամ,

• Շվեդները` 1453 ժամ:

Այս բարի սոցիալ-ռասիստական ավանդույթի շարունակությունն է նաև տոն օրերի կրճատման նախագիծը և դրա հիմնավորումը:

Հայաստանի աշխատողների զգալի մասը գրանցված չի, այսինքն ի սկզբանե զրկված է արձակուրդ գնալու հնարավորությունից: Գրանցված աշխատողների էլի կրկին զգալի մաս հազիվ է կարողանում գործատուին համոզել վերցնել իրեն հասանելիք 20 արձակուրդային օրվա կեսը: Մնացածը սև հաշվապահությամբ փաստացի գրպանվում է:

Հիմա բացում ենք տոն օրերի կրճատման նախագիծը և գտնում հետևյալ միտքը` մեր համախառն արդյունքը x է, որ շատ աշխատենք կլինի x + y: Նախ, մեր համախառն արդյունքը շատ քիչ է կապված աշխատողների աշխատած ժամերի հետ, առավել ևս, որ աշխատանքային օրենսդրության ժամային սահմանափակումները մեծ հաշվով չեն էլ պահպանվում: Հակառակը, տնտեսագիտության մեջ իմ համեստ գիտելիքները թույլ են տալիս պնդել, որ մարդիկ կոնկրետ երկրում աշխատում են այնքան, ինչքան պահանջում է տվյալ երկրում տնտեսությունը և ձեռնարկատերերը, որոնք ձգտում են մաքսիմալիզացնել իրենց արդյունքը:

Վուլգար օրինակով` եթե գյուղացուց տվյալ տարվա ընթացքում ձեռք են բերելու առավելագույնը 100 կգ կարտոֆիլ, ինքն ինչքան էլ աշխատի, իր արդյունքը լինելու է 100 կգ կարտոֆիլի գինը:

Իհարկե, մոտ 1.5 շաբաթ իրար հետևից ոչ աշխատանքային օրերը շատ են: Եթե պետությունն իսկապես մտածեր տնտեսության և սոցիալական հարցերի մասին, տոների քանակը կրճատելու հետ մեկտեղ անպայման կավելացներ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված արձակուրդային օրերի քանակը, պետական պլանավորմամբ կստեղծեր աշխատատեղեր, որպեսզի աշխատողը ստիպված չլիներ ստրկանալ իր գործը պահելու համար:

Արսեն Թավադյան ՖԲ Գրառում տնտեսություն խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին