f

Անկախ

Իմ շրջապատում ոչ թե 1 կամ 2, այլ տասնյակ մարդիկ են վարակված կորոնավիրուսով. Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր շրջապատում «ոչ մեկ, ոչ երկու», այլ մի քանի տասնյակ մարդիկ են վարակված կորոնավիրուսով: Նա այս մասին խոսել է Դուշանբե իր այցի չեղարկման մասին պարզաբանելիս:

«Դուք գիտեք, որ, ցավոք, ես ստիպված եղա վերջին պահին չեղյալ հայտարարել Դուշանբե կատարելիք այցս: Հինգշաբթի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին տեսաուղերձի միջոցով ելույթ ունեցա: Պատճառն այն է, որ իմ շրջապատում հիմա ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ մի քանի տասնյակ մարդ է վարակվել կորոնավիրուսով»,- նշել է նա՝ ՀԱՊԿ նիստի մասնակիցներին դիմելով:

«Այժմ մենք պետք է մի քանի օր պահենք ինքնամեկուսացման ռեժիմը»,- ասել է Պուտինը և ներողություն խնդրել անձամբ միջոցառմանը մասնակցել չկարողանալու համար:

Ռուսաստանի Դաշնության նախագահը ցավով նշել է, որ չի կարող «ձեռք սեղմել, գրկել» ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցներից յուրաքանչյուրին: «Բայց, իհարկե, մենք շահագրգռված ենք մասնակցելու, թեկուզ՝ հեռակա կարգով, մեր կազմակերպության առջև ծառացած հիմնական խնդիրների քննարկմանը»,- շեշտել է նա՝ շնորհակալություն հայտնելով Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնին ՀԱՊԿ-ում երկրի նախագահության ընթացքում ակտիվ աշխատանքի համար, ինչպես նաև՝ վերջին հանդիպումը պատրաստելու համար:

Հիշեցնենք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստն այսօր է: Նիստին մասնակցելու համար Դուշանբե է մեկնել նաև ՀՀ վարչապետը:

Համաձայն նախապես հաստատված օրակարգի, նիստին մասնակցելու էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջափարովը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Պուտինը, սակայն, մասնակցում է հեռակա ձևաչափով:

Վլադիմիր Պուտին Ռուսաստան ինքնամեկուսացում նոր կորոնավիրուս Աշխարհում ՀԱՊԿ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին