Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները Սոթք-Վարդենիս ճանապարհը մեկ օրով բացել են։
Նշենք, որ նրանք առավոտից փակել էին այդ ճանապարհը, նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ:
Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց՝ եթե Կառավարությունից մինչեւ վաղը իրենց հարցին չարձագանքեն, ապա իրենք կփակեն մի քանի ճանապարհներ։