f

Անկախ

Բացահայտվել են պետական ծրագրի շրջանակներում պաշտոնատար անձի լիազորությունները չարաշահելու դեպքեր․ ԱԱԾ


ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ծրագրի իրականացման կոմիտեի նախագահի` նույն համայնքի ղեկավարի և կապալառու ընկերության տնօրենի միջև կնքված պայմանագրի հիման վրա 163.799.534 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվով նույն համայնքում գտնվող մանկապարտեզներից մեկի շենքի վերակառուցման և հիմնանորոգման, այդ թվում՝ արևային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման աշխատանքներ։

Պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպության ղեկավար անձինք, օգտվելով պայմանագրով ընձեռված հնարավորություններից, աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար անձանց օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2015-2017 թվականներին մանկապարտեզի շենքի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում, մասնավորապես՝ շենքի արևային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման ժամանակ օգտագործել են ինքնաշեն և անորակ սարքավորումներ, դետալներ, ներկայացրել, թե դրանք պիտանի են շահագործման համար, մինչդեռ նշված շենքի արևային համակարգը տեղադրման օրվանից ըստ նպատակային նշանակության չի գործել, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց կապալառու կազմակերպությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.999.165 ՀՀ դրամ գումար։

ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ միևնույն ժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն համայնքի ղեկավարը, ընդգրկված լինելով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում՝ որպես շահագործող կազմակերպության և տեղական իշխանության ներկայացուցիչ, շահադիտական կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ չի արձանագրել պակաս ծավալով և անորակ կատարված աշխատանքների փաստը, այլ ընդհակառակը, շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով, նախնական համաձայնության գալով ընդունող հանձնաժողովի մյուս անդամների հետ, 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ շինարարության ավարտական ակտը, որում կեղծ տեղեկություններ են ներառել կատարված աշխատանքները նախագծային առաջադրանքին համապատասխանելու և ավարտված համարվելու վերաբերյալ, ինչը հնարավորություն է տվել կապալառու կազմակերպությանը փաստացի անորակ կամ չկատարված աշխատանքների դիմաց խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 11,999,165 ՀՀ դրամը, որն էլ պետության օրինական շահերին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ԱԱԾ

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին