f

Անկախ

Գունագեղ մեղեդին չափածո պատկերավորմամբ


Հյուսելով արվան ծաղկանց խենթ բույրին,
Զմրուխտ դաշտերի վաղորդյան ցողին,
Լեռան կարոտած, ժայռոտ լանջերին,
Զեփյուռն ռրգեց թախիծոտ մեղեդին։

Խորասուզվելով հերթական տետրի մեջ հավաքված բանաստեղծական պատկերավորումներում այս քառատողը ընտրեցի, որպես բնաբան, փորձելով ընթերցողին հրավիրել Լիդա Ալեքսանյանի պոեզիայի աշխարհ, որտեղ բառերը դառնում են գունեղ, դառնում են մեղեդի, սփռվում;լեռան լանջերին, զմրուխտ դաշտերին․․․
Սկսելով բանաստեղծություններ գրել, նաև ասմունքել ու երգել, դպրոցական տարիներից, նա դարձել է փոփոխությունների կողմնակից, ուզում է ապահովել բարու հաղթանակը, պեղել ու գտնել իրական հրաշքների մոլորակը։ Լռին քարերը նրա տողերում ծիծաղ են դառնում, սեր են սփռում ու հավատ։ Մայրը սրբության սրբոց է, մայր հայրենիքը՝ մարդկային ոգու թարգմանը․․․
Ո՞վ է Լիդա Գառնիկի Ալեքսանյանը։ Նա ծնվել է Ալավերդի քաղաքում 1963 թ մայիսի 4-ին։ Ավարտել է Ալավերդու թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Առաջին անգամ տպագրվել է ,Թումանյանական աշխարհե թերթում 2004թ․։ Այնուհետև տպագրվել է տարբեր թերթերում, մեկ տասնյակից ավելի համահեղինակային ժողովածուներում՝ այդ թվում ,Գրական անդաստաններե, ,Գրական մեղեդիներե, ,Ձայն հայրենյացե։ Բնակվում է Օձու համայնքի Ամոջ բնակավայրում, ամուսնացած է, ունի 2 զավակ և թոռ։ Տնային տնտեսուհի է։ Ստեղծագործական կյանքի ճանապարհին արժաանցել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։ Լիդան կյանքի կատմամբ իր հավատամքն ունի և փոխել է ուզում աշխարհը, բայց համոզված է, որ ոչ մեկին չի հաջողվել կոտրվելուց հետո կպցնել այն ծառի ճյուղը, որի վրա կանգնած է եղել։ Լիդան իր առանձին ժողովածուն դեռ չունի։ Այդ առիթով հիշեց անվանի դերասան Կիմ Երիցյանին, ով ժամանակին ասել է․ ՛՛Գրքի կնքահայրը ընթերցողն է՛՛ ու շարունակեց, որ ինքը իր խաչն է տանում, հավատալով, որ գիրքը կծնվի, կծնվի երկնքի ցավով ու իր ընթերցողների օրհնությամբ։ Լսում էի Լիդա Ալեքսանյանին ու կրկին աչքի անցկացնում ,Ձայն հայրենյացե ժողովածուն․

Եվ ես ծնկում եմ մայրերի առաջ,
Ովքեր առյուծ են ծնում,
Եվ ես ծնկում եմ այն մոր առաջ,
Ով մարտի դաշտում որդի է կորցնում, 
Ու զենքը ձեռքին կռվի է ելնում։

Ակամա մտաբերեցի Իոսիֆ Բրոդսկու պոեզիային տված խոսք-գնահատականը․ ,Պոեզիան ոչ թե ,լավագույն բառերի, լավագույն շարակարգի մեջ էե, պոեզիան․․․ ե
Մասնագետ չեմ, ոչ էլ Լիդա Ալեքսանյանի պոեզիայի վերլուծությունն է նպատակս։ Պարզապես, հարգարժան ընթերցող, ուզեցի ,Անկախե-ի էջերում ներկայացնել տարբեր տարիների գրված և ինձ դուր եկած նրա բանաստեղծություններից մի փունջ, գնահատականը թողնելով մասնագետներին և ընթերցող հանրությանը։

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ


Լիդա Ալեքսանյան
                    
     Այնպե՜ս եմ ուզում
Աշխարհը փոխել,
Ամեն, ամե՜ն ինչ
Գլխիվայր շրջել,
Աշխարհը մաքրել
Մարդուց ապերախտ, 
Դարձնել հեքիաթ,
Դարձնել դրախտ:    

                    
      Աշուն է իջել
Հոգուսմեջմիլուռ,
Արտասվում է լու՜ռ
Իմսիրտըմի բուռ,
Գլուխս առած
Ափերիս մեջլուռ՝
Ափսոսում եմ, որ
Չարիքը լիքն է,
Բարիքը՝ մի բուռ…


       Ես ինքսինձ
Հարց եմ տալիս.
Ինչու՞ է միշտ
Այս աշխարհում
Բարին՝ պարտվում,
Չարը՝  հաղթում…
2004թ.    


Մայր

Ալկարմիրառագաստդու`օվկիանոսիս, 
Փոթորկվածհոգուսդուանմարփարոս, 
Աստղաբույլկերոն`դութախիծներիս, 
Ամրակուռխարիսխ`խորտակվողնավիս:

Դուվերելքներիսջատագով, կորով, 
Տխրություններիսանկեղծկարեկից:
Դուճամփասմաքրողմացառուտներից`
Քոնուրբձեռքերով, քոսուրբձեռքերով:

Դու` անդավաճան, հավերժանբաժան, 
Քոկյանքիգնով`առհավետպաշտպան:
Շատենսերերը, անշուշտ, աշխարհում, 
Չկահամեմատմաքրամաքուրմայրականսիրուն:

Դու` իմսրբություն, անբիծմաքրություն, 
Որտեղի՞ցքեզայդքա՜նքաղցրություն, 
Դու` աստվածայինկատարելություն, 
Մայրիմ `կաթոգին, մայրիմսիրասուն:
15.10.2019

ԵՐԴՈՒՄ

Հայրենիքս, նորեն, խեղեց թշնամին, 
Ես ինչպե ՞ս դնեմ գլուխս բարձին, 
Պարտքի զգացումը գամված է սրտիս, 
Ինքնազոհվում է, մարտնչում հոգիս:

Երդվու ՛մ եմ, եթե սահմանը հատեն, 
Հայ որդոց մեջքին ամու ՛ր կկանգնեմ, 
Ախ, երնեկ արու զավակ ծնվեի, 
Բայց հիշի ՛ր ոսո՛խ, առյու ՛ծ եմ, էլի ՛ :
25.07.2020

ՔԱՐԵ ԹԱՆԳԱՐԱՆ

Ուր որ նայում եմ քարեր են չորս դին,
Ուր որ նայում եմ քարերեն անդին, 
Քարից հրաշք է կերտել հայորդին, 
Հյուսելբնությանքարակերտ կերպին, 
Հիմնել փառապա՛նծազգիքարեպատմություն,

Քարեվեհություն, քարեհայտնություն, 
Քարերկնքիտակ, թանգարանքարե, 
Ուրորնայումեմ , քարեհուշե ՛ր ենուքարեարյու ՛ն, 
Քարացածսրտեր, հոգիներքարե, 

Ուքա ՛ր լռություն, ուքարեավյու՛ն, 
Քարեդրամա, քարեօպերա, քարեպոեզիա, 
Քարացածտաճարուքարե հանճար,
Քարացածքրքիջուքարեարցունք, քարեսիմֆոնիա,

Արցունքիցխամրածքարեհայացքներուքարեքանքա ՛ր, 
Քարեհերոսներ քարձիունբազմած
Ուքարեթուրըդեպերկինքպարզած,
Քարացածծիծաղուծիծա ՛ռ քարե, 

Քարացածանուրջուքարեմրմու ՛նջ, 
Քարեխաչքարերուքարեկամու ՛րջ,
Ուքարեեկվորուդրկի ՛ց քարե, 
Քարսիրտթշնամի, ուոսո ՛խ քարե, 

Ուրորնայումեմքարեհառա ՛չ է, ուքարեբողո ՛ք, 
Ուքարե ՛ ծոցումքարեգգվա՛նքէուքարեդղյա՛կ, 
Քարեմռմու ՛ռ է, քարեմամու ՛ռ է ուքարեմորմո՛ք, 
Քա ՜ր է ծո՜վնանգամ, քարի ՛ց ենալյա ՛կ, 

Խրթինուանանցքարտաշ երթուղի, 
Միողջգերդաստանքանքա ՛ր, արնաքա ՛մ, 
Ողջաշխարհիմեջմի աշխարհքարքամ, 
Քարեկա ՛մքուքարե ոգի՛ուքարի՛ցկերտածքարակե՛րտ ուղի:

26.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆ

Թեև նկարիչչեմ, 
Քեզ կնկարեմ ներկապնակիս իմ նոր գույներով, 
Ես կկտավեմ քո խաղաղության, 
Քո երջանկությաներանգները` բյուր, 
Թեպետ երգի չեմ, գովքդ կերգեմ, 
Սրտիս լարերով, 
Թռչել չգիտեմ, թռչուն կդառնամ, 
Շուրջդ կշրջեմ կարոտով անշեջ, 
Թեև պատմիչչեմ, 
Քո պատմության մեջ, 
Լույսով զետեղված` կբացեմ նորէջ, 
Երգիչ կդառնամ, պատմիչ, նկարիչ, 
Զինվոր կդառնամ, փրկիչ, արարիչ, 
Եվ քեզ կկերտեմ, բոսոր առագաստ հանց` երազներիս, 
Գրիչս` անգամ, գործիք կդառնա
Եվ կմարտնչեմ հանունփրկության 
Հույսով ողողված քո` երազանքի, 
Թե զենք չլինի:
Եթե պետք լինի, 
Անզեն ձեռքերով ես կմաքառեմ
Նենգ հողմերի դեմ, 
Երկիր իմ, դրախտ  իմ ` հրաշքների, 
Հանուն փրկության, ազգիս գոյության, Անխոս, անվարան, հողիդ կհանգչեմ
Ես ` հուր - հավիտյան:
19.07.2021թ.

Վաղարշակ Ղորխմազյան Լիդա Ալեքսանյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին