f

Անկախ

Անուշ Գրիգորյան․ «Այս հաղթանակն ավելին էր, քան կարող էի պատկերացնել»


«Դինամո» մարզադահլիճում կայացած բռնցքամարտի Հայաստանի 2021 թվականի առաջնությունում կանանց պայքարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և չեմպիոնի տիտղոսը 52 կգ քաշային կարգում նվաճեց  Եվրոպայի Մ-22 և աշխարհի երիտասարդական առաջնությունների հաղթող Անուշ Գրիգորյանը։
Անկախի հետ զրույցում  Անուշը կիսվում է տպավորություններով՝ այս հաղթանակում կարևորելով անձնական մարզչի՝ Հակոբ Մելքոնյանի  մեծ ներդրումը։ 


-Շնորհավորում ենք Հայաստանում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։  Շատ լավ մարզավիճակում էի գտնվում։ Տրամադրվածությունս հաղթական էր, ինչը գալիս է  լավ պատրաստվածությունից։ Եթե թերանում ես, պարզ է, վստահությունդ ընկնում է։ 
Մարզչիս շնորհիվ շատ լավ մարզավիճակում եմ եղել, նա օգնել է ամեն հարցում։  Տրամադրվել էի շատ լավ, որ կարողանամ  լավ ներկայացնել  ինձ,  «Մոնթե» մարզադպրոցը, որն առաջին անգամ էի ներկայացնում, և առաջին մեդալս էր այստեղ մարզվելու ժամանակահատվածում։
Առհասարակ Հայաստանի առաջնությունը  և յուրաքանչյուր մրցաշար ինձ համար թե՛ տոն է և թե՛ մեծ պատասխանատվություն։ Մարզչիս հետ  որոշում ենք՝ իմ սովորածից որքանն եմ կարողանում կիրառել ռինգում, փորձում ենք հասկանալ թերությունները, աշխատենք դրանց վրա, առավելությունները՝ կատարելագործենք։ Յուրաքանչյուր ռինգ, անկախ նրանից ախարհի առաջնություն է, Եվրոպայի, թե Հայաստանի, ունի իր պատասխանատվությունը։ Յուրաքանչյուր ռինգ մտնելով՝ փորձ ենք ձեռք բերում, հասկանալով մեր ուժեղ և թույլ կողմերը։


-Ձեր ելույթները, անցկացրած մենամարտերը, մրցակիցներին ինչպե՞ս կգնահատեք։
-Ելույթ եմ ունեցել 52 կգ քաշային կարգում։ Առհասարակ չեմ թերագնահատում և չեմ գերագնահատում մրցակիցներիս։ Ես գիտեմ ինքս ինձ, իմ տեխնիկատակտիկական  հնարավորությունները և կենտրոնանում եմ ինձ վրա։ Մրցակիցս ֆիզիկապես ամուր աղջիկ էր․ ուրախ եմ, որ կարողացա հաղթել։  


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
- Շատ-շատ ավելին, քան որևէ այլ առաջնություն։ Վերջին անգամ 2 տարի առաջ էի ոսկե մեդալ նվաճել՝ 2019-ին՝ ծննդյանս օրը։ Մի տեսակ հավատս կորցրել էի, որ կարող եմ հաղթել, կարող եմ ոսկե մեդալ նվաճել։ Այս հաղթանակը ավելին էր, քան կարող էի պատկերացնել։    Հակոբ Մելքոնյանի մոտ մարզվելուս ընթացքում շատ-շատ բաներ են փոխվել, թե՛ տեխնիկա-տակտիկա, թե՛ հոգեբանություն, թե՛ ֆիզիկական ամրություն։ Այն Անուշիկը, որ չէր հավատում, որ կարող է լավ լինի, կարող է հաղթի, այլևս չկա։  Կարծես ինձ նորովի վերգտած լինեմ։ Կապ չունի, թե ինչ մրցաշարի ես մասնակցում կամ թե որտեղ ես չեմպիոն դառնում, կարևորը որ հավատով ես լցվում։ Սա մեր  հաղթանակն է՝ իմ հետ տարված մեծ աշխատանքի շնորհիվ, ուստի առանձնահատուկ  շնորհակալ եմ մարզչիս։
Նշեմ, որ մարզիչս ինձ արգելել  էր ասել, մտածել, որ չեմ կարող, չի ստացվի և նման արտահայտություններ։ Ինձ միշտ ասում է՝  չկա այնպիսի բան, որ չեմ կարող, միայն ու միայն պետք է հավատալ սեփական ուժերին։  Հայաստանի առաջնության ժամանակ, երբ մտա ռինգ,  կարծես այլ մարդ լինեի։ Ես հասկացա, որ  մարզիչս ինձ ու իմ հնարավորություններն ավելի լավ է ճանաչում, քան ես։

Ցանկանում եմ ավելացնել, որ ես «Մոնթե» մարզադպրոցն եմ ներկայացնում, ինչն ինձ մեծ ուժ և էներգիա է տալիս։ Ամեն գնով հերոսի գործը շարունակելով՝ ամեն ինչ անում եմ, որ  մարզադպորցի անունը բարձր պահեմ։  


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկայում կայանալու է աշխարհի առաջնությունը, որին պետք է պատրաստվենք, սակայն դեռ վայրն ու ժամանակը հայտնի չէ։ Այժմ մասնակցում եմ ուսումնամարզական  հավաքների։
Ցանկանում եմ անպայման շնորհակալություն հայտնել մարզչիս՝ իր անձնվեր աշխատանքի համար, թե ողջ թիմին, թե՛ մարզաձևին։ Նա ամեն ինչ ցանկանում է անել, որ բռնցքամարտի զարգացման մեջ իր ներդրումն ունենա, չի խնայում ոչինչ  լավ մարզիկներ պատրաստելու և երկրից դուրս հաջողություններ գրանցելու համար։  Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, բոլոր նրանց, որոնք իմ հաջողություններում իրենց ներդրումն ունեն։
Թող յուրաքանչյուր մարզիկ նվիրվի, սիրի, գնահատի իր մարզչին, նրա կատարած աշխատանքը, հավատա ու, ամենակարևորը, մարզվի անընդհատ, անդադար, ունենա նպատակ և ձգտի հասնել այդ  նպատակին, ուրիշ ոչնչի վրա չկենտրոնանալով հավատա, պատկերացնի, տեսնի ու վստահ քայլերով գնա առաջ։

բռնցքամարտ Սպորտ Անուշ Գրիգորյան չեմպիոն ոսկե մեդալ խմբագրի ընտրանի հարցազրույց

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին