f

Անկախ

Ալիևի ու Փաշինյանի հետաքրքրաշարժ թվաբանությունը. զոհերի իրական թիվը երկրորդ արցախյան պատերազմում մի քանի անգամ ավելին է, քան նրանք են հաշվում


 Անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանում մահացածների թիվը երեք անգամ գերազանցել է այդ երկրի ձմռան առաջին ամսվա մահացության միջին վիճակագրական մակարդակը: Բարձրակետը համընկավ նոր կորոնավիրուսի բռնկման հետ և սկսվեց երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո: Թվերն ասում են, որ ամենայն հավանականությամբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի սպանդից հետո  չորս անգամ ավելի շատ մարդ է կորցրել, քան հայտարարվում է պաշտոնապես: Նույն իրավիճակն է նաև Հայաստանում:

Հոկտեմբեր-դեկտեմբերին Ադրբեջանում արձանագրվեց անսպասելի բարձր մահացություն: Հոկտեմբերին այն ամսական միջին վիճակագրական ցուցանիշը գերազանցել է 29 տոկոսով, նոյեմբերին՝ 83 տոկոսով, դեկտեմբերին՝ 203 տոկոսով, իսկ հունվարին՝ 51 տոկոսով: Այսպիսի տվյալներ է բերում բրիտանական The Economist պարբերականը, որը դիտարկում է աշխարհի երկրների «չափազանցված» մահացությունը: Ըստ ամիսների միջին մակարդակը համեմատվում է 2020 և 2021 թթ. տվյալների հետ, որպեսզի երևա, թե նոր կորոնավիրուսից իրական մահացությունը որքանով կարող է ավելի բարձր լինել, քան հայտարարում են աշխարհի երկրների իշխանությունները: The Economist-ը նշում է, որ տեղեկությունները քաղում է Human Mortality Database և World Mortality Dataset տվյալների շտեմարաններից:

Բրիտանական պարբերականի բերած տվյալները ցույց են տալիս, որ բացի Ադրբեջանից, մահացության նման անբնական բռնկում արձանագրվել է միայն Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում՝ Բոլիվիայում, Էկվադորում և Պերուում:

Մահացության աճը Ադրբեջանում 2020 թ. վերջին և 2021 թ. սկզբում համընկավ այդ երկրում կորոնավիրուսի առաջին ուժեղ բռնկման հետ: «Коронавирус-монитор» տվյալներով՝ Covid-19-ով հիվանդացածների թիվը օրական հասել է 4,45 հազարի՝ 30 անգամ ավելի շատ, քան արձանագրվել է նախկինում: Բայց կորոնավիրուսից մահացության պաշտոնական թիվը, օրինակ՝ դեկտեմբերին, կազմել է 1249 մարդ: Միաժամանակ ամսվա կտրվածքով աճը միջին մակարդակից կազմել է 9,6 հազար մարդ՝ 4,7 հազարից հասնելով 14,5 հազարի:

Այսպիսի տվյալները կարող են վկայել, որ  մահացության թռիչքաձև աճի ուղղակի և կողմնակի պատճառ կարող է լինել երկրորդ ղարաբաղյան պատերազմը, որ ձգվել է սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը: Մի կողմից` բանակը կորուստներ է կրել: Մյուս կողմից՝ մարդկանց կուտակումները բանակում և զինծառայողների զանգվածային վերադարձը տուն չէին կարող չհանգեցնել նոր կորոնավիրուսի հիվանդացության աճի և, հետևաբար, մահացության աճի:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 2,89 հազար մարդ և ևս 19-ը համարվում են անհետ կորած: Մինչդեռ երկրում մահացածների թիվը հոկտեմբեր-հունվարին գերազանցում է միջին մացության ցուցանիշները և պաշտոնապես կորոնավիրուսից մահացածների թվաքանակը միասին վերցրած  գրեթե 15 հազար մարդով: Այսինքն՝ պատերազմից իրական կորուստների թիվը կարող է չորս-հինգ անգամ ավելի մեծ լինել:

Մահացության նույն իրավիճակն է ստեղծվել հոկտեմբեր-դեկտեմբերին Հայաստանում: Այդ ժամանակ այնտեղ նույնպես  կորոնավիրուսի ուժեղ բռնկում տեղի ունեցավ, և օրինակ՝ նոյեմբերին մահացածների թիվը միջին մահացածության ցուցանիշներից և կորոնավիրուսից պաշտոնապես մահացածների թվից ավելի է եղել երկու անգամ՝ 6 հազար և 3 հազար: Իսկ երեք ամսվա տարբերությունը  կազմել է 5,7 հազար մարդ: Դա մեկուսկես անգամ ավելի է, քան օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած տվյալները երկրորդ ղարաբաղյան պատերազմում զոհվածների մասին: Հայկական կառավարության ղեկավարը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում ունեցել են  3,77 հազար զինծառայողի կորուստ և ևս 243 անհետ կորած:

Աղբյուրը՝  EurAsia Daily

 

  

Աշխարհում արցախյան պատերազմ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին