f

Անկախ

Նոր 211 ավտոբուս հոկտեմբերի 10-ին կլինի Փոթիի նավահանգստում․ Մարության


Երևանի 211 նոր ավտոբուս հոկտեմբերի 10-ին կլինի Փոթիի նավահանգստում, ավագանու նիստի ընթացքում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչև Երևան հասնելու համար կպահանջվի հավանաբար շուրջ 10 օր»,- պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին՝ նշել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ նոր 8,6 մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայումս գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ աշխատելու են նոր երթուղիներում:

Նա ընդգծել է, որ ավտոբուսների փոխարինման այս գործընթացը տրանսպորտային բարեփոխումների անցումային փուլն է, իսկ վերջնարդյունքում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը:

Հայկ Մարությանն անդրադարձել է նաև տրանսպորտում վճարման կարգին: Նա նշել է, որ նոր փոքր ավտոբուսներում միայն 100 դրամանոց մետաղադրամներով վճարելու պահանջը ևս անցումային փուլի առանձնահատկություններից է, շուտով կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել ժամանակակից էլեկտրոնային վճարման բոլոր միջոցներով՝ բանկային քարտով, սմարթֆոններով և այլն:

«Բոլոր զարգացած քաղաքներում նորմալ է, ուղևորը գիտի, որ տրանսպորտից օգտվելիս պետք է մոտը տոմս ունենա, մեր դեպքում ավելի հեշտ է՝ պետք է ընդամենը ունենալ 100 դրամանոց մետաղադրամ: Իսկ էլեկտրոնային եղանակով վճարելու մեր սարքավորումները այսօր աշխարհում եղած ամենաառաջադեմն են լինելու: Պարզ ասած՝ ամեն ինչ, ինչից էլեկտրոնային տարբերակով հնարավոր է «գումար քաշել», բոլոր այդ տարբերակները աշխատելու են»,- ասել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարան Հայկ Մարության

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին