f

Անկախ

Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ. ՀԱԳՄ


Շարունակվող կորոնավիրուսային համավարակի պայմաններում տնտեսվարության պատշաճ կազմակերպման, վարակի տարածման դեմ անհարժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ. օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանի գործնականում կիրառության խնդիրներին առնչվող հարցեր քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության սեպտեմբերի 13-ին կայացած հեռագնա նիստում։

Ընդհանուր իրավիճակը ներկայացրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ արտահայտելով հանրապետության գործարարների մոտեցումները։ «Գործարար շրջանակներում տեսակետներն ամենատարբեր են. ոմանք կարծում են, որ իրավիճակի կարգավորման համար հարկ է առավել խիստ պահանջներ դնել, իսկ մյուսները գտնում են, որ առաջադրված քայլերը կիրառման և իրավական առումով խնդիրներ կարող են առաջացնել։ Ուստի կարիք կա հանգամանալի վերլուծելու իրավիճակը, քննարկելու մասնագետների մոտեցումները՝ անհրաժեշտ գործնական քայլեր մշակելու նպատակով»,- նշեց Միության նախագահը։

Նիստի մասնակիցներին ներկայացվեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը խրախուսելու նպատակով տարբեր երկրների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին ՀԱԳՄ փորձագետների կազմած տեղեկանքը, որին հաջորդեց բուռն քննարկում։ 

Գործարարները ներկայացրեցին այն նախապատրաստական քայլերը, որոնք իրականացնում են հոկտեմբերի 1-ից գործող պահանջների ապահովման ուղղությամբ՝ բացատրական աշխատանք աշխատակիցների շրջանում, ՊՇՌ հետազոտության անցկացման նպաստավոր պայմանների ստեղծում, դրա հետ կապված ծախսերի փոխհատուցում և այլն։ Բարձրաձայնվեցին այն հնարավոր խնդիրները, որոնց հետ կբախվեն գործարարները՝ իրավական հիմնավորումներ, արտադրական գործընթացների խաթարում, սպասարկման ոլորտում սպասվող բարդություններ, կադրերի արտահոսք։ Մտահոգություն հնչեց, թե արդյոք հանրապետությունում առկա լաբորատորիաները կկարողանա՞ն միանգամից սպասարկել ակնկալվող մեծ թվով մարդկանց։  Հստակության կարիք ունեն նաև առաջարկվող կանոնակարգման գործունեության ժամկետները։ 

Նիստի մասնակիցները ներկայացրեցին իրավիճակի կարգավորման իրենց առաջարկները։

ՀԱԳՄ նախագահության նիստին հրավիրված էին նաև ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներ, ովքեր ներկայացրեցին իրենց կառույցի վերահսկողական գործառույթներն ու գործիքակազմը, պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։

Միության նախագահ Արսեն Ղազարյանն անդրադարձավ ՀԱԳՄ կողմից վերջին ամիսներին ծավալած գործունեությանը։ Նա գոհունակությամբ արձանագրեց ՀՀ ֆինասների նախարարի  հետ ձեռք բերված ամենամսյա հանդիպումներ ունենալու պայմանավորվածությունը, որոնց իրենց մասնակցությունը կունենան նաև տնտեսության համար պատասխանատու այլ պետական գերատեսչությունների ղեկավարներն ու մասնագետները։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն Արսեն Ղազարյան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին