f

Անկախ

Անցած շաբաթն աշխարհում


Երկու նախարար, երկու մշակույթ

Այս շաբաթ աչքի զարնեց երկու հաղորդագրություն երկու նախարարի մասին, մեկը Միացյալ Նահանգներում, մյուսը՝ Ռուսաստանում:  

Առաջինը, որ ստացվեց երկուշաբթի, ԱՄՆ տրանսպորտի նախարար, բացահայտ գեյ Փիթեր Բութիջիչի մասին էր և տեղեկացնում էր, որ նա ամուսնու հետ զույգ երեխա է ունեցել՝ աղջիկ և տղա: Ծնող դարձած ամուսնական զույգը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, և կարևոր չէ, թե նորածիններն ում են որպես հայրիկ ընկալելու, ում՝ մայրիկ:

Երկու օր անց՝ չորեքշաբթի, հայտնի դարձավ, որ զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար, 55-ամյա Եվգենի Զինիչևը ծառայողական պարտականությունները կատարելիս, մարդու կյանք փրկելով։ Պատահարը տեղի  էր ունեցել Նորիլսկում, արկտիկական գոտում արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու միջգերատեսչական վարժանքների ժամանակ։ Զինիչևը օպերատորի հետ կանգնած է եղել ժայռի եզրին, երբ վերջինս սայթաքել ու ընկել է ջուրը։ Հավաքվածները չեն հասցրել ուշքի գալ, երբ նախարարը նետվել է ընկածի հետևից ու մահացել՝ դիպչելով դուրս ցցված քարին։

Ռուսաստանը պատվով հրաժեշտ տվեց նրան, իսկ աշխարհի տարբեր երկրների սոցցանցերում հանրությունը մի քանի օր քննարկում էր այս իրողությունը՝ առաջադրելով «արդյո՞ք մեր նախարարներից որևէ մեկը նույն կերպ կվարվեր» հռետորական հարցը:

Ինչպե՞ս վարվել թալիբների կառավարության հետ

Չորեքշաբթի «Թալիբանը» հրապարակեց Աֆղանստանի նոր ժամանակավոր կառավարության կազմը և երկիրը հռչակեց «իսլամական էմիրություն»: Գրեթե բոլոր 33 նախարարներն ու փոխնախարարները ՄԱԿ-ի և առանձին երկրների պատժամիջոցների տակ են կամ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված: Նրանիցից մի քանիսը հանվել են ՄԱԿ-ի պատժամիջոցների ցանկից, որպեսզի կարողանան մասնակցել միջազգային բանակցություններին:

Սակայն մեծ տերությունները և միջազգային կառույցները երկընտրանքի առջև են, ճանաչե՞լ այս կառավարությունը, հաստատե՞լ դիվանագիտական հարաբերություններ, թե ոչ: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ վաղ թե ուշ աշխարհը ստիպված կլինի հաշտվել այս իրողության հետ, իհարկե, շարունակ քննադատելով այս կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, սեռերի խտրականության, խոսքի ազատության սահմանափակման, էթնիկ զտումների և այլ մեղքերի համար:

Մի բան հստակ է՝ Աֆղանստանին էլ ավելի ծանր ժամանակներ են սպասում այս կառավարությամբ, որը կառավարելու ո՛չ գիտելիք ունի, ո՛չ փորձ. ներքին պառակտումներ, տնտեսական ծանր կացություն և ծայր աղքատություն, ինչը խնդիր է դառնալու հարևան երկրների համար և արտագաղթողների նոր մեծ ալիք է առաջացնելու:

Նոր կառավարություն Լիբանանում

Անցած շաբաթ նախարարների նոր կաբինետի ձևավորման մասին հայտարարեց Լիբանանը, որը ավելի քան մի տարի ապրում էր խոր, անելանելի ճգնաժամի մեջ, առանց կառավարության: Սա հնարավորություն է տալիս օգնության դիմելու ԱՄՀ-ին: Վարչապետ է դարձել 66-ամյա Նաջիբ Միքաթին՝ հեռահաղորդակցության ոլորտի գործարարը և Լիբանանի ամենահարուստ մարդը, որ նախկինում երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:

Ուշագրավն ու հուսադրողն այն է, որ կառավարություն են մտել տեխնոկրատները, որոնց թեկնածությունները համաձայնեցվել են մրցակցող կուսակցությունների միջև:  

Հիշեցնենք, որ երբեմնի ծաղկող Լիբանանը, որ համարվում էր «մերձավորարևելյան Շվեյցարիա», իսկ մայրաքաղաք Բեյրութը՝ «Արևելքի Փարիզ», 2019-ից ի վեր ծանր ժամանակներ էր ապրում: Բնակչության երեք քառորդը հայտնվել էր աղքատության գծից անդին, կտրուկ մեծացել էր գործազրկությունը, ազգային արժույթն արժեզրկվել էր տասն անգամ, էլեկտրականությունը մատարակարարվում էր օրական մի քանի ժամ, պարենի, դեղորայքի, խմելու ջրի խիստ պակաս կար: Երկրի վիճակը էլ ավելի ծանրացավ 2020 թ. օգոստոսի 4-ի պայթյունից, համավարակից և տևական բողոքի ցույցերից հետո: Լիբանանը կարողացել է ոտքի կանգնել տևական քաղաքացիական պատերազմից հետո, և հույս կա, որ կկարողանա ոտքի կանգնել նաև այս անգամ:

Ռուսաստանի և Բելառուսի հերթական «նշանադրությունը»

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի հայտարարեցին միավորման 28 ծրագրերի փաթեթը համաձայնեցնելու մասին, որոնք ուղղված են տնտեսության տարբեր ոլորտների օրենսդրության ընդհանրացմանը, միասնական ֆինանսական և էներգետիկ շուկաների ստեղծմանը, ընդհանուր արդյունաբերական և գյուղատնտեսական քաղաքականությանը, միասնական պաշտպանական տարածքի ձևավորմանը և այլն:  

Նկատենք, որ Ռուսաստանը և Բելառուսը փորձում են միութենական պետություն ստեղծել արդեն 24 տարի, բայց այդ ծրագիրը հիմնականում մնում էր թղթի վրա: Այժմ ընդդիմության Ճնշումը  Բելառուսի ներսում և նրա մեկուսացումը Եվրոպայի կողմից, ըստ ամենայնի, ստիպել են Լուկաշենկոյին գնալու այդ քայլին:

Նշենք, որ Ռուսաստանի և Բելառուսի 14  հրաձգարաններում և Բալթիկ ծովի հարավային մասում  ուրբաթ մեկնարկեցին «Արևմուտք-2021» զորավարժությունները, որոնց մասնակցում է շուրջ 200 հազար զինվորական:

Անցած շաբաթ Փարիզը հրաժեշտ տվեց նշանավոր դերասան, 88-ամյա Ժան-Պոլ Բելմոնդոյին, Միացյալ Նահանգները ոգեկոչեց սեպտեմբերի 11-ի զոհերին, եվրոպական որոշ երկրներ, առաջինը՝ Դանիան, մեղմացրին համավարակի հետ կապված սահմանափակումները,  Մերկելը վերջին ելույթն ունեցավ Բունդեսթագում, իսկ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտարարեց, որ իսլամիզմը համարում է թիվ 1 սպառնալիքը Արևմուտքի և միջազգային հանրության համար:  

 

Աշխարհում անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ավելին
Ավելին