f

Անկախ

ՀՀ պետական բյուջեն խնդիր չունի. Թոշակների վճարման ժամանակավոր կասեցումը տեխնիկական խնդիրներով էր պայմանավորված. Թունյան


Հայաստանի պետական բյուջեն խնդիր չունի. Կենսաթոշակների վճարման ժամանակավոր կասեցումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ որոշում է կայացվել անցնել անկանխիկ վճարումների համակարգին եւ այս մի քանի ամիսը միջանկյալ ժամանակահատված է, որպեսզի կանխիկ եղանակով շարունակեն թոշակները վճարվել, մինչեւ աստիճանաբար այն թոշակառուները, որոնք չունեն, բանկային հաշիվներ բացեն եւ անցնեն անկանխիկ ստացումների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

«Քանի որ կանխիկ վճարումը որոշակի ծախս է ենթադրում, բյուջեով որոշակի գումար է նախատեսվում: Սա տեխնիկական խնդիր է եւ այդ ուղղությամբ որեւէ խնդիր չունենք»,-ասաց նա:

Թունյանը հավաստիացրեց, որ պետական բյուջեի վիճակը բավականին նորմալ է. «Տնտեսությունը նախատեսվածից ավելի արագ է աճել, բյուջեի եկամուտները կանխատեսվածից ավելի մեծ են: Այսինքն բյուջետային եկամուտների առումով այս պահին ոչ մի խնդիր չունենք»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀայՓոստը հայտարարել էր, որ սեպտեմբերի 9-ից՝ ժամը 16:00-ից սկսած, ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Նույն օրը ավելի ուշ նշվեց, որ սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել:

Բաբկեն Թունյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին