f

Անկախ

Վենետիկի փառատոնում կանայք առաջ անցան


Վենետիկի 78-րդ կինոփառատոնում «Ոսկե առյուծը» բաժին հասավ 60-ական թթ. Ֆրանսիայում արգելված աբորտների մասին պատմող ֆիլմը: Առհասարակ այս տարի հաղթողների շարքում քիչ չէին կանայք, ժյուրիի գնահատականքին արժանացած շատ ֆիլմեր էլ կանանց պատմություններ էին:

Ռեժիսոր Օդրի Դիվանի «Իրադարձություն» կինոնկարը պատմում է 60-ական թվականների մի երիտասարդ ֆրանսուհու մասին, որը փորձում է հղիության արհեսական ընդհատում կատարել իր երկրում: Պարզվեց, որ 60 տարի անց՝ 2021 թ., այդ ֆիլմի բովանդակությունը նույնքան արդիական է՝ կապված Տեխասի նոր օրենքի շուրջ ծավալված բանավեճերի հետ: Այդ օրենքն արգելում է վեց շաբաթից անց աբորտը:

«Ես ստեղծել եմ այդ ֆիլմը ցասումով, ցանկությամբ, իմ որովայնով, իմ աղիներով, իմ սրտով ու իմ գլխով»,- ասել է Դիվանը՝ ստանալով «Ոսկե առյուծը» Լիդո կղզում անցկացվող մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

«Արծաթե առյուծը» լավագույն ռեժիսորական աշխատանքի համար դարձյալ կնոջ՝ նորզելանդուհի Ջեյն Քեմփիոնի  ձեռքն անցավ, որը նկարահանել է «Շան ուժը» ֆիլմը, գլխավոր դերերում՝ Բենեդիկտ Քեմբերբեչ և Քրիստին Դանստ:  Սա էլ մի երիտասարդ այրու մասին է, որը ֆերմերի կտտանքների զոհն է դառնում այն բանի համար, որ համարձակվել է ամուսնանալ նրա եղբոր հետ:

Ժյուրին լավագույն սցենարի մրցանակը որոշելիս դարձյալ նախապատվությունը տվել է իգական սեռին` Մեգգի Ջիլենհոլի «Անծանոթ դուստրը»  ֆիլմին, որը նկարահանվել է իտալացի կին գրող Էլեն Ֆերրանտեի համանուն վեպի հիման վրա: Այդ ֆիլմը, որ միջին տարիքի կնոջ մասին է, կարիերայի և ընտանիքի հավասարակշռության մասին, միաժամանակ ամերիկացի դերասանուհի Ջիլենհոլի ռեժիսորական երախայրիքն է:

Գլխավոր մրցանակը ժյուրին շնորհել է ռեժիսոր Պաոլո Սորրենտինոյի «Աստծո ձեռքը» ֆիլմին, որ իր իսկ ռեժիսորի երիտասարդության հիման վրա է ստեղծվել և նրա պնդմամբ՝ որևէ առնչություն չունի Դիեգո Մարադոնայի նշանավոր համանուն գոլի հետ:

Լավագույն դերասան է ճանաչվել Ջոն Արկիլլան ռեժիսոր Էրիկ Մատտիի «Աշխատանքում. 8 կորած» քրեական թրիլլերում խաղացած լրագրողի դերի համար:

Կնոջ լավագույն դերի համար մրցանակը շնորհվել է Պենելոպե Կրուզին, որը խաղացել է Պեդրո Ալմոդովարի՝ նույն օրը ծննդաբերած երեք մայրերի մասին պատմող  «Զուգահեռ մայրեր» ֆիլմում:

Ժյուրիի հատուկ մրցանակը ստացել է իտալացի ռեժիսոր Միքելանջելո Ֆրամանտինոն «Անցք» ֆիլմի համար, իսկ Մարչելլո Մաստրոյանիի անվան լավագույն դեբյուտի համար մրցանակը բաժին է հասել Ֆիլիպպո Սքոտիին Սորրենտինոյի «Աստծո ձեռքը» ֆիլմում խաղացած դերի համար:

Աղբյուրը՝ BBC

 

Աշխարհում մշակույթ Վենետիկի 78-րդ կինոփառատոն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին