f

Անկախ

ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածի առթիվ


«Ժողովուրդ» օրաթերթն այսօր միայն իրեն հայտնի նպատակներով մանիպուլյատիվ բնույթի և բամբասանքային ոճի հերթական սուտ տեղեկատվությունն է տարածել` այս անգամ էլ գրելով, թե իբր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով, ինչպես նաև հարցադրում է արել, թե արդյոք վերջինս դստեր «հարսանիքից գոյացած 43 մլն դրամ գումարի մասով հարկեր վճարել է», այն դեպքում, երբ նման թիվ Սասուն Խաչատրյանի հայտարարագրում նշված չի եղել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՔԾ-ն:

Ավելին` նախօրեին որևէ լրատվամիջոցով նվիրատվության նման թիվ չի հրապարակվել (հրապարակվել է 4 մլն 300 հազ. ՀՀ դրամ` դստեր ամուսնության կապակցությամբ): Եվ թեպետ մեր նախազգուշացումից հետո օրաթերթը, պատճառաբանելով, թե դա վրիպակ է, իր կայքում ուղղել է այն, սակայն ինչպես տպագիր մամուլով, այնպես էլ լրատվամիջոցների և անհատ օգտատերերի միջոցով ապատեղեկատվությունը տարածվել է:

Ինչ վերաբերում է Մոսկվայում բնակարան ունենալու կամ այլ անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի Ս. Խաչատրյանին պատկանող որևէ այլ գույք ունենալու մասին օրաթերթում հրապարակված տեղեկատվությանը, ապա կրկին նշում ենք, որ այդ տեղեկատվությունը ծայրից ծայր սուտ է, և լրատվամիջոցին մեծահոգաբար առաջարկում ենք հերքել այն` ներողություն խնդրելով ապատեղեկատվություն տարածելու և զրպարտություն կատարելու համար: Հակառակ դեպքում`  նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:

Լրատվամիջոցներին և հանրությանը ևս կոչ ենք անում վերը նշված ապատեղեկատվությունը չտարածել:

ՀՔԾ հայտարարություն Ժողովուրդ օրաթերթ

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին