f

Անկախ

Այս քննչական գործողությունը վախեցնելու շարժառիթ ունի. Ռուբեն Մելիքյանը՝ Հրայր Թովմասյանի տան խուզարկության մասին


Այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության որոշումը դատարանը ապօրինի է կայացրել։ 

«Անընդունելի և ապօրինի եմ համարում։ Կարծում եմ՝ նաև ժամանակին կոնկրետ այս գործողությանը կտրվի նաեւ քրեաիրավական գնահատական։ Ցանկացածը կարող է հեշտությամբ ասել, որ այստեղ կա հարուցված քրեական գործ, այն բոլոր դեպքերում, երբ ասում են՝ կա հարուցված քրեական գործ բոլոր քննչական գործողություններն ու սահմանափակումները տվյալ դեպքում բնակարանի անձեռնմխելիությունը եւ այլն, դրանք նույնպես պետք է իրավաչափ լինեն։ Դատարանի որոշմանը, վստահ եմ, որ կտրվի քրեաիրավական գնահատական»,- ասաց իրավապաշտպանը։

Ռուբեն Մելիքյան նշեց երեք պատճառ, թե ինչու չպետք է իրականացվեր այս գործողությունը.

«Առաջինը քրեադատավարական տեսանկյունից. եթե խոսքը վերաբերեր այնպիսի ենթադրյալ հանցագործությանը, որտեղ ողջամտորեն կարելի էր ենթադրել, որ բնակարանում կարող էր ինչ-որ բան տեղի ունենալ, ապա կարող էր քննարկվել։

Երկրորդը, տեսեք քանի օր է անցել այս ամբողջ պատմությունից, քննչական տակտիկայի տեսանկյունից՝ արդյոք տրամաբանակա՞ն է, որ ինչ-որ բան կարող էր բնակարանում հայտնաբերվեր։

Երրորդն էլ այն է, որ մենք գործ ունենք ՍԴ գործող նախագահի հետ եւ գործ ունենք իրավիճակի հետ, որ դատարանը թույլտվություն է տվել՝ կատարելու այս գործողությունը, հնարավոր է, որ մեկ այլ դատարան մերժել է»։

Ըստ իրավապաշտպանի՝ գործի արդեն հայտնի տեղեկությունները բավարար են ասելու, որ սա քաղաքական հետապնդման շարունակություն է.

«Կոնկրետ այս քննչական գործողությունը վախեցնելու շարժառիթ ունի։ Եթե իսկապես եղել է փորձ ստանալու դատարանի որոշում՝ խուզարկություն իրականացնելուի վերաբերյալ եւ այն մերժվել է, սա երկրորդ փորձն է, ապա սա ավելի է լրջացնում իրավիճակը։ Ստացվում է, որ որեւէ մեկս պաշտպանված չենք եւ, եթե ինչ որ դատավոր իսկապես փորձի մարդու իրավունքների տեսանկյունից կայացնել որոշում եւ թույլտվություն չտալ, օրինակ՝ իրականացնելու բնակարանի խուզարկություն, ապա ցանկացած հաջորդ օրը կարող է դա մեկ այլ դատավորի մակագրվել եւ նա այդ թույլտվությունը տա։ Մեր պետությունն ընդարձակում է մարդու իրավունքների սահմանափակման հնարավորությունը՝ ոստիկանությանը վերապահելով այդ լիազորությունները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն էին իրականացնում։ Խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ խուզարկության արդյունքում ՍԴ նախագահի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։

Ռուբեն Մելիքյան Հրայր Թովմասյան խուզարկություն ՀՔԾ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին