f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Պետք է յուրաքանչյուրս մեր գործը պատվով կատարենք»


Շուրջ մեկ ամիս առաջ սպորտի վարպետ, Գինեսի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, ապրիլյան քառօրյայի մասնակից, ուժային եռամարտի Եվրասիայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Յուրի Սաքունցի նախաձեռնությամբ Չարենցավան քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված մարզամշակութային  միջոցառում, որի ընթացքում 5 ռեկորդ սահմանվեց:
Անկախի հետ զրույցում Յուրի Սաքունցը նշում է, որ նմանատիպ միջոցառումները կազմակերպում է հայի ոգին միշտ բարձր պահելու և հայրենակիցներին ոգևորելու նպատակով։  


-Բազմաթիվ ռեկորդների հեղինակ եք, այս անգամ ի՞նչ վարժությամբ հանդես եկաք և ինչու՞ Չարենցավանում։ 
-Զույգ ճկույթներով տեղաշարժեցի երկու ավտոբուս, յոււրաքանչյուրը՝ 6 տոննա 600 կգ քաշով։
Մի շարք ռեկորդներ եմ սահմանել, բայց Չարենցավանում երբեք հանդես չէի եկել։ Որոշեցի մեծ միջոցառում կազմակերպել, որը կնվիրվի արցախյան պատերազմի հերոսներին, և հանդես գալ հարազատ քաղաքում 
Միջոցառմանը մասնակցեցին նաև իմ ռեկորդակիր ընկերները, ուժեղ և տիտղոսակիր մարզիկներ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ։ 
Զորիկ Պողոսյանը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ կքանստած դիրքում 7 վայրկյան պահելով 200 կգ կշռող ծանրաձողը, ապա 10 անգամ նորից կքանստելով ու բարձրանալով։ Հովհաննես Դավթյանը միջնամատով բարձրացրեց 130 կգ ծանրություն։ Արտյոմ Սոլոյանը, դաստակները հակառակ ուղղությամբ ծալած, մեջքի վրա պահելով 100 կգ ծանրություն, 52 վայրկյանում 23 անգամ կատարեց հենում-ծալում վարժություն։ Դավիթ Սարգսյանը մեկ ձեռքով տեղաշարժեց երեք մեքենա։ Ի դեպ Դավիթը ամենաերիտասարդ մարզիկն էր՝ 7-ը տարեկան։ Հնչեցին նաև հայրենասիրական երգեր հնչեցին սիրված երգիչ-երգչուհւների կատարմամբ։


-Հարազատ քաղաքի բնակիչների ներկայությունը ոգևորու՞մ էր։
-Ես ռեկորդներ  եմ սահմանում  նրա համար, որ հայրենակիցներիս միավորեմ մեկ նպատակի շուրջ, որը հայրենասիրությունն է, ոգևորեմ, ազգային արժեքների մասին ևս մեկ անմգամ հիշեցնեմ։ Նրանք հետաքրքրվում էին, որպեսզի գան-տեսնեն, սիրով սպասում էին, հիմա էլ անընդհատ հարցնում են, թե ե՞րբ է կայանալու հաջորդ միջոցառումը։
Առանց հանդիսականների, ինչպես ցանկացած մրցաշար, այնպես էլ մարզամշակութային միջոցառումները անըհետաքրքիր են անցնում։ Մարզիկի համար շատ կարևոր է լսել ոգևորող, գոտեպնդող, քաջալերող արտահայտություններ։ Մարդկանց ներկայությունը շատ կարևոր է, շատ հաճելի է տեսնել լսել արձագանքները, հատկապես Չարենցավանում, ուր գրեթե բոլորն ինձ ճանաչում են։ 


-Ե՞րբ սպասենք հաջորդ ռեկորդին։
- Նոր Գինեսի  ռեկորդը պատրաստվում եմ սահմանել մոտավորապես 20 օրից։ Հայտերն արդեն ուղարկել ենք գինեսի հանձնաժողով սպասում են մեր ռեկորդի տեսաձայնագրությանը։ Երկրում թող խաղաղություն լինի, մարդիկ առողջ լիեն որպեսզի յուրաքանչյուրս զբաղվենք մեր գործով, ամեն գնով փորձենք շենացնել մեր երկիրը՝ աշխարհին պատմելով մեր ուժի և հնարավորությունների մասին։ Պետք է յուրաքանչյուրս մեր գործը խաղաղ պայմաններում  պատվով կատարենք և այնպես անենք, որ մեր հայրենակլիցները հպարտանան։
 

հարցազրույց խմբագրի ընտրանի Սպորտ Յուրի Սաքունց ռեկորդ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին