f

Անկախ

Այս ԱԺ-ի  և կառավարության արածը որևէ տրամաբանության, ողջամտության, էլ չեմ ասում իրավական գրագիտության մեջ չի տեղավորվում․ փաստաբան


 «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հակասահմանադրական է, խախտում է մարդու մի շարք իրավունքներ, ինչպես նաև իշխանությունների ներկայացուցիչներին տալիս է չհիմնավորված արտոնություններ՝ ձևավորելով «արտոնյալների կաստա»։ Այսպիսին է թե մի շարք մասնագետների, թե  քաղաքացիների կարծիքը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումն օրենքով պարտադրելու նախագծի մասին։

Հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է հանրային ծառայողների, «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով քաղաքացիական աշխատանք կատարողների  և տեխնիկական սպասարկում իրականացնողների համար  պարտադիր դարձնել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Հակառակ պարագայում նրանք  ստիպված կլինեն ամիսը 2 անգամ իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնել և արդյունքը ներկայացնել գործատուին։ Այս պայմանները չկատարելու պարագայում հանրային ծառայողները կարող են հեռացվել աշխատանքից։

Նման օրենդրական նախաձեռնության գլխավոր հիմնավորումներից է այն, որ ՀՀ-ում աշխատող անձանց զգալի մասը հանրային ծառայողներ են՝ 246900 անձ 2019-ի տվյալներով, ինչպես նաև նրանց հիվանդացության պարագայում հանրության և պետության համար կարևոր գործառույթների պատշաճ իրականացումը կարող է տուժել։ Նշենք, սակայն, որ վերջին հիմնավորումն անհիմն է, քանի որ հայտնի է՝ պատվաստումը չի պաշտպանում հիվանդանալուց, այլ պաշտպանում է ընդամենը հիվանդության ծանր ընթացքից։

Օրինագիծը հեղինակել է ՀՀ Արդարադատության նախարարությունը և ակնկալում է, որ նախագծի ընդունմամբ «կապահովվի  հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը՝ նշված մարմիններում սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման միջոցով, արդյունքում հնարավորություն ընձեռելով կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ապահովելու հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը»:

Ուշագրավ է, որ պատվաստման կամ ամիսը 2 անգամ թեստավորվելու պարտադրանքը չի տարածվում ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ պատգամավորների, դատավորների, գլխավոր դատախազի, համայնքների ղեկավարների և ավագանիների և մի շարք այլ պաշտոնյաների վրա։

Աշխատանքային իրավունքի մասնագետ, փաստաբան Գևորգ Սլոյանի խոսքով՝ նման մոտեցումն ուղղակի ծիծաղ է առաջացնում։

Նա չի բացառում, որ նման բովանդակությամբ նախագիծը կարող է առաջիկայում օրենք դառնալ, բայց և շեշտում է՝ ցանկացած օրենք հնարավոր է վիճարկել սահմանադրական դատարանում։ «Հաշվի առնելով մեր ԱԺ-ի կողմից վերջին շրջանում ընդունված օրենքները՝  ես չեմ զարմանա, որ այդ նախագիծը դառնա օրենք։ Բայց  ցանկացած օրենք հնարավոր է վիճարկել սահմանադրական դատարանում։ Իհարկե, ցանկալի չէ, որ դա դառնա օրենք, հետո ՄԻՊ-ը կամ այլ իրավասու սուբյեկտներ դիմեն ՍԴ»,- ասում է նա։

Սլոյանը նաև հարց է բարձրացնում՝ ո՞րն է պատգամավորներին և պետական այլ պաշտոնյաներին առանձնացնելու և նրանց վրա պարտադրանքը չտարածելու հիմնավորումը։ «Եթե դրա համար օբյեկտիվ հիմք չկա, ապա դա խտրականություն է»,- ասում է նա։

Սլոյանը շեշտում է՝ ժողովրդավարական, բարձր արժեքներով առաջնորդվող երկրներում հանրային ծառայողները, պետական պաշտոնյաները իրենք են օրինակ ծառայում մյուսներին։ Մինչդեռ մեզ մոտ այդ մարդկանց չպատվաստվելու արտոնություն են տալիս։

Անդրադառնալով առողջապահության նախարարի հայտարարությանը, թե առանց պարտադրանքի էլ բոլոր պաշտոնյաները պատվաստվել են, Սլոյանն ասում է, որ դա հիմք չէ նրանց արտոնյալների խմբում ընդգրկելու համար։ «Այո, որոշ պաշտոնյաներ ցուցադրաբար նկարվեցին, պատվաստվեցին։ Բայց ոչ բոլորը։ Բոլորին հո չե՞նք տեսել պատվաստվելուց»,- ասում է նա՝ հավելելով, որ պատվաստված պաշտոնյան կարող է ինչ-որ պահի հրաժարական տալ, իսկ նրա փոխարեն նշանակված կամ ընտրված  պաշտոնյան արդեն օրենքով չպատվաստվելու արտոնություն ունի։  «Բա ո՞նց ենք անելու այդ պարագայում»,- հարցնում է նա։

Բացառությունների շարքը դժգոհություն է առաջացրել նաև քաղաքացիների շրջանում։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ առաջարկությունների մեծ մասը վերաբերում է հենց բացառություններ սահմանող դրույթը վերացնելուն։ Մարդիկ իրավացիորեն հարց են բարձրացնում՝ եթե նպատակը վիրուսի տարածումը կանխարգելելն է, ապա ինչու չպետք է պատվաստվեն պատգամավորներն ու այլ պաշտոնյաները։

«Նախագիծը այս տեսքով ընդունելու պարագայում  ստացվում է, որ նշված պաշտոնյաները կարող են չպատվաստվել, Աստված մի արասցե հիվանդանալ և մահանալ։ Կամ գուցե  վախե՞ր կան կապված պատվաստանյութերի անվտանգության հետ»,- հարցնում է քաղաքացի Էդգար Պետրոսյանը՝ առաջարկելով նախագծից հանել բացառություններ սահմանող հոդվածը։

«Քանի որ պատվաստանյութերը գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում, ապա առաջին հերթին փորձարկումների պետք է ենթարկվեն տվյալ պաշտոնները զբաղեցնող մարդիկ, և եթե նրանց մոտ չհայտնաբերվեն անդառնալի փոփոխություններ (առողջական, մասնավորապես՝ մտավոր), դրանից հետո միայն առաջարկվեն հասարակությանը»,- առաջարկում է մեկ այլ քաղաքացի՝ Արտաշես Թառլամազյանը։

«Ըստ նախագծի 5-րդ կետի պատգամավորներն  ազատվում են պատվաստվելու և ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունից։ Ո՞րն է տրամաբանությունը։  Միգուցե՞ պատգամավորների անձեռնմխելիությունը նաև ներառում է ֆիզիկական բարձր իմունիտետ և իրենք չե՞ն կարող հանդիսանալ վարակակիր»,- հարցնում է Աիդա Մոսոյանը։

«Կապույտ արյուն ունե՞ք»,- հարցնում է մեկ այլ քաղաքացի՝ դիմելով բացառությունների խմբում ընդգրկված պաշտոնյաներին։

Առաջարկությունների թվում է նաև ՊՇՌ թեստավորման անվճար հնարավորության ապահովումը, ինչպես նաև թե պատվաստված, թե չպատվաստված քաղաքացիների պարբերական թեստավորումը, քանի որ երկու դեպքում էլ մարդը կարող է լինել վարակակիր։

Գևորգ Սլոյանի խոսքով՝ նախագիծը նաև հակասում է ՀՀ սահմանադրությանը, որն ամրագրում է, որ քաղաքացիները միայն կամովի կարող են դառնալ բժշկական փորձարկումների մասնակից։

«Այդ բոլոր պատվաստանյութերը ներկայում  փորձարկման փուլում են,  դրանց արդյունավետությունը դեռևս ուսումնասիրվում է։ Եթե պետությունը փորձում է պատվաստանյութերի  էֆեկտիվությունը պարզել՝ դրանք  մարդկանց վրա կիրառելով, ապա քաղաքացիներն  անուղղակիորեն  դառնում են բժշկական փորձի օբյեկտ։ Մինչդեռ մարդկանց առանց իրենց համաձայնության  բժշկական փորձերում ընդգրկել չի կարելի»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ իրավիճակն այլ կլիներ, եթե կիրառվող բոլոր պատվաստանյութերի արդյունավետությունը միանշանակ լիներ, այլապես ստացվում է, որ պարտադիր պատվաստումներով փորձում են հասկանալ, թե պատվաստանյութերից որն է ավելի արդյունավետ։

Գևորգ Սլոյանը իրավաչափ չի համարում նաև անվճար պատվաստմանը որպես այլընտրանք վճարովի ՊՇՌ թեստավորումն առաջարկելը։ Ասում է, որ մինիմալ աշխատավարձ ստացող քաղաքացին չի կարող ամսական 30 հազար դրամ հատկացնել թեստավորմանը, քանի որ այլևս ապրուստի միջոց չի ունենա։

«Շատ աբսուրդային օրենքների հետ ենք առնչվում, ինձ մոտ տպավորություն է, որ այս մարդիկ ինչ աննորմալություն կա, ուզում են անել, քանի որ շուտով իրենք հեռանալու են։ Բայց մարդկանց այս կերպ  ծաղրել չի կարելի,- ասում է նա։- Այո, եղել ենք օրենքներ, որոնք մի քիչ  վիճահարույց կամ  տարօրինակ են եղել։ Բայց  այս ԱԺ-ի  և կառավարության արածը որևէ տրամաբանության, ողջամտության, էլ չեմ ասում իրավական գրագիտության մեջ չի տեղավորվում»։

 

նոր կորոնավիրուս խմբագրի ընտրանի պարտադիր պատվաստում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին