f

Անկախ

«Փաստ». Իշխանությունները փակում են «նախկինների» թեման


«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե՛ մինչ 2018 թվականի իշխանափոխությունը, թե՛, առավել ևս, դրանից հետո, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները անընդհատ «տորպեդահարում» էին 2007 թվականից շրջանառության մեջ դրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մադրիդյան սկզբունքները: Ներկայիս իշխանությունները ժամանակին համարում էին, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով քննարկված վատագույն տարբերակն է: Սակայն ներկայումս, կարծես, այս իշխանությունների համար այդ սկզբունքները դարձել են ընդունելի, նույնիսկ երանելի:

Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը փորձում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան սկզբունքների շուրջ: Սա ուշագրավ է հատկապես այն առումով, որ դրանով, ըստ էության, իշխանությունները հողին են հավասարեցնում Արցախի հարցում իրենց ձախողումները ամեն կերպ նախկինների «գրպանը գցելու» իրենց համառ ջանքերը և, ընդհանրապես, վերջնականապես փակում են այս հարցում «նախկինների» թեման՝ ընդունելով, որ լավագույն լուծումը եղել է նախկինների օրոք և Մադրիդյան սկզբունքներով:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, Ալիևին կառուցողական համարելով, ընկավ նրա թակարդը և, «իր կետից» սկսելով, կործանեց ամեն ինչ՝ տալով հազարավոր զոհեր, հսկայական տարածքներ, թողնելով անորոշ ճակատագրով Արցախ։ Փաստորեն, ստացվում է՝ այս հարցում ևս նախկինները ճիշտ էին, Նիկոլը՝ էլի սխալ։

Ընդ որում՝ գործելով հայ ժողովրդի հանդեպ ճակատագրական սխալ։ Այնպես որ, հնարավոր է՝ եթե ժամանակին լսեր ընդդիմադիրների բազմաթիվ զգուշացումները, այսօր երկիրն այսպիսի աղետալի վիճակում չէր լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան Արցախյան հիմնախնդիր

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին