f

Անկախ

Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի երկու դասարաններ հետայսու կրելու են 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ Արման Զքոյանի և Արտակ Գասպարյանի անունները


Դասարաններ՝ Արման Զքոյանի և Արտակ Գասպարյանի անուններով: Սեպտեմբերի 7-ին նաև 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արտակ Գասպարյանի ծննդյան օրն է

Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի երկու դասարաններ հետայսու կրելու են 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ Արման Զքոյանի և Արտակ Գասպարյանի անունները։ Դասարանների անվանակոչման արարողությունը կազմակերպվեց Արտակ Գասպարյանի ծննդյան օրը, նա սեպտեմբերի 7-ին կդառնար 21 տարեկան:

Միջոցառմանը ներկա Էին Արթիկ համայնքի ղեկավար Մ. Վարագյանը, համայնքի ղեկավարի՝ զինվորական գծով տեղակալ Ժ. Վարագյանը, քահանա Տեր Սողոմոն Մինասյանը, տղաների ծնողներն ու հարազատները, ընկերներն ու ուսուցիչները, հրավիրյալ հյուրեր:

Միջոցառման կազմակերպիչ Լ. Այվազյանը ներկայացրեց դպրոցի անմահ սաների կենսագրական կարճ, սակայն հերոսական ճանապարհը.

Արման Զքոյանը ծնվել է 1992 թվականին Արթիկ քաղաքում, սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում՝ շարունակելով ուսումը ՌԴ-ի Օմսկ քաղաքում: 2015 թվականին, վերադառնալով հայրենիք, աշխատանքի է անցնում ՀՀ Պաշտպանության Նախարարությունում: Արմանը մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին, եղել վաշտի հրամանատարի տեղակալ: 44-օրյա պատերազմում զոհվել է հանուն Հայրենիքի՝ հոկտեմբերի 5-ին, Ջրականում: Արման Զքոյանը զինվորական կոչումով ավագ լեյտենանտ է: Մերօրյա հերոսը կյանքի ընթացքում պարգևատրվել է Օմսկ քաղաքի АБТИИ մեդալով, իսկ հետմահու՝ ՀՀՊՆ «Մարտական ծառայություն» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» մեդալներով: Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Արտակ Գասպարյանը ծնվել է 2000 թ սեպտեմբերի 7-ին, Արթիկ քաղաքում: 2019 թ հունվարին զորակոչվել է ծառայության Հադրութում: Պատերազմի հենց առաջին օրը նա հասցրել է 6 ընկերներին դուրս բերել շրջափակումից՝ զոհվելով պատերազմի հենց առաջին օրը: Արտակ Գասպարյանը կոչումով ավագ հրաձիգ է: Մերօրյա հերոսը կյանքի ընթացքում պարգևատրվել է ԱՀ <<Քաջարի մարտիկ>>, իսկ հետմահու՝ ԱՀ «Արիության համար» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով:

Տղաների անվամբ դասասենյակների բացման արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց դահլիճում: Հիացմունքով ու հպարտությամբ խոսվեց մերօրյա հերոսներից։ Կարոտի, ցավի, հիացմունքի, ոգեկոչման խոսքեր ասացին աշակերտները, Արտակ Գասպարյանի հարազատ քրոջ շուրթերից հնչեցին նրան ձոնված բանաստեղծություններ, որոնք իրապես հուզեցին ներկաներին:

Համայնքի ղեկավար Մ. Վարագյանի խոսքերով հուշ-ցերեկույթը դաս է, որով Արթիկի հերոս զավակների հիշատակն անմահացնում ենք դասարանի անվանակոչությամբ: Ինչ-որ տեղ միջոցառումը սփոփանք էր ծնողների և հարազատների համար, իսկ դպրոցի սաների համար՝ հայրենասիրության դաս: Յուրաքանչյուր դպրոց մուտք գործող պետք է արժանի լինի հերոսներին ու նրանց թափված ամեն մի կաթիլ արյանը։

Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Վ. Սահակյանը իր ոգեկոչման խոսքում նշեց. <<Եթե հայ ես, ապա զինվոր ես, անկախ նրանից` ձեռքիդ սուր է, խաչ, գրիչ, թե` փայտ: Հավերժ փա՜ռք և խոնարհում մեր անմահ հերոսներին:>> Տնօրենն իր շնորհակալության խոսքերը հղեց դպրոցի մանկավարժներին և ծնողներին՝ հերոսների մեջ հայրենասիրական ոգի դաստիարակելու, նրանց հոգում հայրենիքին անմնացորդ նվիրման սերմեր ցանելու համար…

Ձեզ բացակա չենք դնի, Արթիկի քաջարի զավակնե՜ր, դուք բարձր եք պահել հայրենի քաղաքի, հայրենի երկրի պատիվը:

Աղբյուրը՝ http://artik.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1271

Արթիկի համայնքապետարան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ Արման Զքոյան Արտակ Գասպարյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին