f

Անկախ

Զանգվածային հարցաքննություններ Քաջարանում. ի՞նչ է փնտրում ԱԱԾ-ն. NEWS.am


Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվելուց հետո Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հարցաքննություններ են սկսել Քաջարանում։

NEWS.am-ի հետ զրույցում Փարամազյանի մտերիմներից մեկը պատմեց, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելում են տարբեր բնակավայրեր, հետաքրքրվում, թե ովքեր են օգնություն ստացել քաղաքապետարանից։

«Երբ կալանքը երկարաձգվեց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշեց, որ քրեական գործն անհիմն է։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո ԱԱԾ աշխատակիցները գալիս են Քաջարան, հետեւում են, թե ովքեր են քաղաքապետարանից օգնություն ստացել, Քաջարանի տարբեր բնակավայրեր են եկել ու հրավիրում են մարդկանց հարցաքննության, ասում են՝ ինչո՞ւ է ձեզ օգնել։ Այդպիսով ուզում են մարդկանցից ցուցմունք կորզել, ուզում են սարքել, թե դա իբր կաշառք է»,-պատմեց նրա մտերիմներից մեկը։

Այդ դեպքի վերաբերյալ գրել է նաեւ Քաջարանի բնակիչներից մեկը։

«Հրավիրում եմ Քաջարանցիների ուշադրությանը:

Այսօր առավոտից Զեվա (Բարիկավան)թաղամասում եւ Քաջարան համայնքում ԱԱԾ աշխատակիցները հարցաքննություն են իրականացնում՝ ջանալով ինչ-ինչ տեղեկություններ կորզել՝ արդյոք ընտրություններից առաջ Մանվել Փարամազյանը օգնություն հատկացրել է բնակիչներին, թե ոչ: Գոնե ինձ համար պարզ է, որ սրա նպատակը պարոն Փարամազյանի վրա հորինովի ընտրակաշառք կարելու գործընթացը շարունակելն է:

Պնդում եւ հաստատում եմ, որ մեր համայնքի բոլոր բնակիչների ձայները մեր համայնքապետին տրվել են բացառապես հարգանքի եւ վստահության հիմքերով, նրա տարիների հոգատարությունը գնահատելով, պատերազմի օրերին նրա քաջարի հրամանատարությունը տեսնելով: Հպարտ եմ իմ համայնքի կամքով եւ անվախությամբ, քանի որ Քաջարանցիներից շատերին կարողացել են վախեցնելով լռեցնել, վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ աշխատանքից զրկելու սպառնալիքներով ստիպել են նույնիսկ ընտրություն կատարել իրենց անցանկալի խմբակցության օգտին, ինչը չի հաջողվել անել մեր համայնքում:

ԱԱԾ-ի իմ հայրենակից աշխատակիցներին էլ կոչ եմ անում չփորձել բնակիչների հարգանքն ու վստահությունը նսեմացնել՝ տարիներով մեր երկրում գերակշռող չարաբաստիկ ընտրակաշառքի ներքո, գոնե մեկ անգամ արդարացի լինել իրենց խղճի առաջ ու ընդունել, որ այս երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իրենց հայրենիքն անվճար են սիրում եւ պատրաստ են անվճար ընտրել այն թեկնածուին, ով գործով է ապացուցել իր մարդ եւ լավ ղեկավար լինելը, ոչ թե ոմանց պես՝ հակասական ճառերով, հակահայ եւ հակաազգային ապագայի մասին խոստումներով:

Մենք մեր համայքապետին հայ լինելու համար ենք ընտրել, ոչ թե 10-20000 դրամի դիմաց, ինչպես շատերդ սովոր եք եղել, եւ ինչի վրա մեր ԱԱԾ-ը տասնամյակներով աչք է փակել:

Չենք վախենալու, որովհետեւ խաղասեղանին մեր տունն է, մեր հողն ու մեր հայրենիքը, իսկ սրանք կորցնելը մեզ համար ավելի սարսափելի է, քան ձեր արհեստածին հարցաքննությունները»,- գրել է Անահիտ Եսայանը։

ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզ Մանվել Փարամազյան

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը
Համազգային հանրահավաք՝ Երեւանում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Ավելին
Ավելին