f

Անկախ

Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը


Սեպտեմբերի 10-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի՝ ֆիլմերի և ներկայացումների համար գրված երաժշտությունը։ 

Հիշելով իր մուտքը կինոերաժշտության աշխարհ՝ մաեստրո Մանսուրյանն ասում է, որ կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ առաջարկություն ստացավ գրել երաժշտություն ֆիլմի համար։ Կինոն սինթետիկ արվեստ է և ներառում է արվեստի մի քանի ճյուղեր, կոմպոզիտորը նշում է, որ ստեղծագործելիս հետևել է դրամատուրգիայի ընթացքին այնպես, որ կինոդիտումից դուրս եկող հանդիսատեսն իր ականջներում ունենա ֆիլմի գլխավոր մեղեդին։ «Ես մեծ պատասխանատվությամբ եմ տրվել կինոերաժշտություն գրելու աշխատանքին։ Ամենամեծ դժվարությունն ինձ համար իմ երաժշտությունից դեպի կինոերաժշտություն անցում կատարելն էր, քանի որ հոգեբանությունը, հնչողական ընկալումները, արժեքներն ամբողջությամբ պետք է տեղափոխես կինոյի բնագավառ»,- ասում է կոմպոզիտորը։ 

Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացվի նոր գործիքավորմամբ։ Կհնչեն «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ» և այլ կինոնկարների ու ներկայացումների մեղեդիները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Տիգրան Մանսուրյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին