f

Անկախ

Սևանա լճի հիմնախնդիրների 3 ուղղություններն են քննարկվել․ նախարարություն


Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի և EBRD-ի Կոսվկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Կողմերը քննարկել են Կառավարության նոր ծրագրով նախատեսվող շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության շրջանակը։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հանդիպման նախաձեռնողականության համար, ապա հակիրճ ներկայացրել այն ծրագրերը, որոնք այս պահին իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նախարարը տեղեկացրել է, որ գործունեության այս շրջափուլում չափազանց կարևոր է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումները կյանքի կոչելը։

Նախարար Պետրոսյանը խոսել է երկրում ջրային ու անտառային ռեսուրսների արդյունավետ ու կայուն կառավարումից և այդ համատեքստում առաջնահերթ համարվող ենթակառուցվածքների զարգացումից։

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի համալիրը․ քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրների երեք ուղղությունները և դրանց լուծումներին ուղղված միջազգային համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել անտառապատ նոր տարածքների ավելացման և անտառկառավարման նոր պլանների կազմմանը։ Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ներկայացրել է «10մլն ծառ» նախաձեռնությունը։

Տիկին Կատարինա Բջորլին Հանսենը տեղեկացրել է, որ ներկայացված ծրագրերը համընկնում են այն ծրագրերի հետ, որոնք իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և հետաքրքրվել է այն ուղղություններով, որոնցով կողմերը կարող են միասին մշակել հայեցակարգեր և առավել ակտիվ համագործակցել։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության առաջնահերթությունները: Նախարարը սերտ համագործակցության և փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել»:

Ռոմանոս Պետրոսյան Շրջակա միջավայրի նախարարություն

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին