f

Անկախ

Անցած շաբաթը. Հայաստան


Այս շաբաթ սահմանային լարվածությունը  Սյունիքից տեղափոխվեց Գեղարքունիքի մարզ: Շաբաթը սկսվեց Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ գյուղերի արոտավայրերի հրդեհներով: Հրդեհողները ադրբեջանցի զինծառայողներն էին: Նրանք հրդեհում էին ոչ միայն արոտավայրերը, այլև ձմեռվա համար պաշարված խոտը:

Առանց այդ էլ այս տարվա երաշտի պատճառով խոտի սղությունը խնդիր է դարձել ոչ միայն սահմանամերձ գոտիներում: Բոլոր շրջաններում գյուղացիները համատարած վաճառում են անասունը, քանի որ խոտի գինը կտրուկ բարձրացել է, որի դեպքում անասուն պահելու եկամուտը դառնում է զրոյական: Ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ գյուղացիներին խոտի եղած սակավ պաշարներից զրկելով՝ հաջողությամբ նրանց մատնում ես սովամահության:

Եվ մինչ գյուղացիները կհասկանային, թե ինչ են անելու այս ձմռանը, վերին ատյաններում խաղաղության և բարեկամության ծրագրեր են մշակում այդ նույն հարևանների հետ՝ բնակչությանը խոստանալով, որ այդ դեպքում կսկսեն լավ ապրել:

Օգոստոսի 30-ին, ի դեպ, ուժի մեջ մտավ վիրավորանքը քրեականացնող օրենքը, որ փաստացի խոսքի ազատության սահմանափակում է և քաղաքական հակառակորդներին ճնշելու հիանալի միջոց: Այնպես որ ծանր կացության մեջ հայտնված գյուղացիներն ու համայնքապետները պետք հասկանան նաև, թե այս իրավիճակում ինչպես պետք է պարկեշտ խոսեն իշխանությունների հետ, որոնք իրենց վարած քաղաքականությամբ երկիրը հասցրել են ծայրահեղ ծանր կացության և թողել են անպաշտպան՝ մտածելով միայն սեփական գրպանները պարգևավճարով լցնելու մասին:

Սեպտեմբերի 2-ը

Այս շաբաթը նշանավոր էր սեպտեմբերի 2-ով, որ նույնն է թե Արցախի Հանրապետության Անկախության որով: Ի լրումն՝ հոբելյանական օր էր՝ 30-ամյակ: 1991 թ. սեպտեմբերի 2-ին է Արցախը հռչակել անկախությունը:  Ամեն տարի այս օրը Արցախում տոնական օր էր, փառահեղ տոնական միջոցառումներով ու մայր Հայաստանի առաջին դեմքերի ներկայությամբ: Այս անգամ Արցախն այդ օրը դիմավորեց սգի մեջ, և Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության որևէ դեմք հարկ չհամարեց ոտք դնել այնտեղ: Մնում է կռահել միայն՝ վախենալո՞վ, թե անկարևոր համարելով: Երկու դեպքում էլ դրական պատասխանը սոսկալի է և շատ բան է ասում Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին: Եթե վախենալով, ապա ինչի՞ց կամ ումի՞ց, հարևան երկրի՞ց, թե բուն արցախցիներից: Այս երկու դեպքում էլ պատասխանը թերևս դրական է:

Համենայն դեպս պատգամավորների այն փոքր խմբին, որ ժամանել էր Արցախ, զոհված զինվորների ընտանիքները դիմավորեցին քարերով, պատրաստվում էին քարկոծել նրանց: Լուրեր հասան, որ մեկ-երկու իշխանական պատգավորները գողեգող ու կուզեկուզ էին քայլում Արցախում՝ հավանաբար զգուշանալով արցախցիների վրեժխնդրությունից:

Հարսանիք Գառնիում

Այս իրավիճակում, բառացիորեն հաջորդ օրը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը, սպասում է Արբեջանի արձագանքին: Սահմանազատում և սահմանագծում ահա այս պայմաններում, այսպիսի իշխանության քաղաքականության և դիմադրության լիակատար բացակայության պարագայում:

Կարևորը՝  երկրում հարսանիքներ են լինում, այն էլ «Գառնի»  պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, դրա մուտքը մի օրով փակելով: Հետո՞ ինչ, որ և՛ տեղի համայնքի կառավարման մարմինները, և՛ բնաչությունը դեմ են դրան: Ո՞վ է հիմա որևէ համայնքապետի կարծիք հարցնում, շատ դիմադրեն, կարժանանան այն համայնքապետների ճակատագրին, որոնք հիմա բանտում են լուսաբացը դիմավորում:

Այս շաբաթը ևս մեկ անգամ արձանագրեց, որ Հայաստանի վերջնական կապիտուլյացիան սահուն ընթացքի մեջ է, «խաղաղ» պայմաններում, և այն «խաղաղության պայմանագիրը», որ ըստ որոշ աղբյուրների, փորձում են երկնել ՀՀ ԱԳՆ-ի առանձնասենյակներում, ամենայն հավանականությամբ Հայաստանի Հանրապետության մահախոսականն է լինելու:

անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ավելին
Ավելին